Մեր մասին
  • Մեր մասին

Հոգաբարձուների խորհուրդ

«Այբ» կրթական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: 

 

ՀԽ ներկայիս կազմում են Արամ Փախչանյանը, Արթուր Բերդը,  Արտակ Հովհաննիսյանը, Դավիթ Յանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Բունարջյան), Կարեն Մուսայելյանը, Կարո Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը։

 

Ստորև կարող եք ծանոթանալ «Այբ» կրթական հիմնադրամի կանոնակարգային փաստաթղթերին։

 

«Այբ» կրթական հիմնադրամի կանոնադրությունը

«Այբ»-ի էթիկայի վերաբերյալ առաջարկները

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ ձևավորման կարգը

ՀԽ-ի ձևավորման գործընթացի համառոտ նկարագրությունը

 

«Այբ»-ը գաղափար է

«Այբ» կրթական շարժման գաղափարը մարդկային կյանքը և մեր երկրի ապագան կրթությամբ վերափոխելն է: Մենք հավատում ենք, որ կարող ենք ունենալ միջազգային հարթակներում մրցունակ և ճանաչելի կրթական համակարգ, և մեր ջանքերն ուղղում ենք 21-րդ դարի հայկական կրթության լավագույն մոդելի ստեղծմանն ու տարածմանը։ «Այբ» կրթական հիմնադրամի իրականացրած ամեն ծրագիր կամ նախաձեռնություն ուղղված է այս լուսավոր նպատակին, որն իրականացնում են «Այբ» գաղափարի շուրջ համախմբված նվիրյալներ ու աջակիցներ։
 

«Այբ»-ը հիմնադրել են 2006 թվականին մարդիկ, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում միասնական ներդրմամբ ստեղծել Հայաստանում բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր: Ցանկանալով նպաստել երկրի զարգացմանը և ունենալով իրենց ժամանակը, ջանքերն ու նյութական միջոցները ներդնելու բազմաթիվ հնարավորություններ՝ «Այբ»-ի ութ հիմնադիրներն ընտրեցին երկիրը բարեփոխելու ամենաշնորհակալ և երաշխավորված ձևը` ստեղծել կրթության նոր մշակույթ և կրթել նոր սերունդ: «Այբ»-ի հիմնադիրները աշխարհի տարբեր երկրներում ապրող ու աշխատող, տարբեր մասնագիտությունների տեր հայորդիներ են։
 

 «Այբ» կրթական հիմնադրամի նպատակը սովորելու գերազանցության մշակույթ ձևավորելն ու հայկական կրթության զարգացմանն աջակցելն է։ Մեր համայնքն իր բոլոր ջանքերն ու ներդրումներն ուղղում է 21-րդ դարի մրցունակ, ստեղծարար, փոփոխությունների պատրաստ սերնդի զարգացմանը։

Գաղափարից իրականություն

«Այբ» կրթական հիմնադրամի տեսլականը որակյալ կրթությունն ու գերազանցությունն է: Լինելով կրթության ոլորտում կարևոր փոփոխություններ և զարգացման ծրագրեր իրականացնող կազմակերպություն՝ «Այբ»-ն իր ծրագրերն իրականացնում է ամբողջ Հայաստանում, Արցախում և սփյուռքում՝ մեր երեխաներին 21-րդ դարի լավագույն կրթությամբ ապահովելու համար: Կրթական լավագույն նախաձեռնությունների իրականացման համար մեր ծրագրերը դարձել են յուրատեսակ փորձարարական դաշտ, որի հիման վրա մշակվում են կրթական ռազմավարություններ, վերլուծություններ և տեխնոլոգիաներ: Մեր ծրագրերում տարեկան ներգրավվում են շուրջ 125 000 մասնակից և 1100 ուսումնական հաստատություն ամբողջ Հայաստանից և Արցախից: «Այբ» կրթական հիմնադրամը նախաձեռնել է մեծածավալ կրթական նախաձեռնություններ՝ «Այբ» դպրոց, կրթաթոշակ «Այբ» ավագ դպրոց ընդունված աշակերտներին, Դիլիջանի կենտրոնական դպրոց, Արարատյան բակալավրիատ, դպրոցական զանգվածային մրցույթներ, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ, «ԱյբԼաբ»-եր և բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք փոխում են հայկական կրթական իրականությունը:

«Այբ» կրթական հիմնադրամն իր առաքելության շուրջ միավորել է այբական գաղափարին հավատացող ամուր համայնք. շուրջ 250 բարերար ամբողջ աշխարհից աջակցում է մեր ծրագրերին:
 

Մենք նպատակ ունենք մեր հաջողված փորձը հասանելի դարձնելու բոլորին և Հայաստանը  վերածելու որակյալ կրթության երկրի, որտեղ որակյալ և ժամանակակից կրթությունը հասանելի է բոլոր երեխաներին: Կրթությունն է մեր ճանապարհը:

Կարևոր իրադարձություններ

  • Մարտ 2021
    «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի նոր նախագծի ...
    «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի նոր նախագծի մեկնարկը Գյումրիում։
  • Փետրվար 2021
    Կայացավ Ուսանող քիմիկոսների 2-րդ մրցաշարը, և հաղթողի ...
    Կայացավ Ուսանող քիմիկոսների 2-րդ մրցաշարը, և հաղթողի կոչումը նվաճեց Երևանի պետական բժշկական համալսարանը ներկայացնող «Օլիմպուս» թիմը:
  • Փետրվարի 2021
    Պատանի քիմիկոսների համաուկրաինական բաց առցանց ...
    Պատանի քիմիկոսների համաուկրաինական բաց առցանց մրցաշարում «Օգանեսոն» թիմը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
  • Հունվար 2021
    «Այբ» կրթական հիմնադրամն ու «Թել-Սել» ընկերությունը ...
    «Այբ» կրթական հիմնադրամն ու «Թել-Սել» ընկերությունը ստորագրեցին համագործակցության պայմանագիր։
  • Հունվար 2021
    «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը և ...
    «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը սկսում են «Քան» ակադեմիայի կայքի ֆիզիկայի և քիմիայի բաժինների նյութերի տեղայնացմանն ուղղված համագործակցություն:
  • Նոյեմբեր 2020
    Տեղի ունեցավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World ...
    Տեղի ունեցավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) ազգային փուլը:
  • Սեպտեմբեր 2020
    Գործարկվեց «Այբ»-ի մրցույթների կրթական հետազոտական ...
    Գործարկվեց «Այբ»-ի մրցույթների կրթական հետազոտական առցանց հարթակը։
  • Հուլիս 2020
    «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը 3 տարեկան է:
    «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը 3 տարեկան է:
  • Հունիս 2020
    Անցկացվեց Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ ...
    Անցկացվեց Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարը:
  • Մայիս 2020
    «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակն ամփոփեց ...
    «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակն ամփոփեց Տավուշում անցկացրած աշխատարանների արդյունքները:
  • Մայիս 2020
    ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ ...
    ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկեց «Սերունդ առանց սահմանների» (GenU) մրցույթը, որին միացել են Դիլիջանի միջազգային դպրոցն (UWC Dilijan) ու «Այբ» կրթական հիմնադրամը:
  • Փետրվար 2020
    Կայացավ Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը:
    Կայացավ Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը:
  • Դեկտեմբեր 2019
    «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ...
    «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Արամ Փախչանյանը:
  • Դեկտեմբեր 2019
    «Քան» ակադեմիայի հեռախոսային հավելվածը հասանելի ...
    «Քան» ակադեմիայի հեռախոսային հավելվածը հասանելի դարձավ նաև հայալեզու սովորողների համար:
  • Դեկտեմբեր 2019
    Ձևավորվեց «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների ...
    Ձևավորվեց «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների նոր խորհուրդը:
  • Դեկտեմբեր 2019
    ԱՄՆ-ում կայացավ «Քան» ակադեմիայի տարեկան համագումարը:
    ԱՄՆ-ում կայացավ «Քան» ակադեմիայի տարեկան համագումարը:
  • Նոյեմբեր 2019
    Տեղի ունեցավ Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ ...
    Տեղի ունեցավ Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլը:
  • Նոյեմբեր 2019
    ԱՄՆ Չիկագո քաղաքում անցկացվեց «Կենգուրու առանց ...
    ԱՄՆ Չիկագո քաղաքում անցկացվեց «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցության (Association Kangourou sans Frontières) 27-րդ տարեկան գագաթնաժողովը։
  • Նոյեմբեր 2019
    Սփյուռքում առաջին անգամ անցկացվեց «Մեղու» հայերենի ...
    Սփյուռքում առաջին անգամ անցկացվեց «Մեղու» հայերենի մրցույթը:
  • Նոյեմբեր 2019
    Minders թիմը ներկայացրեց Հայաստանը Ռոբոտների ...
    Minders թիմը ներկայացրեց Հայաստանը Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում:
  • Նոյեմբեր 2019
    Պատանի քիմիկոսների «Օգանեսոն» թիմը Պատանի ...
    Պատանի քիմիկոսների «Օգանեսոն» թիմը Պատանի քիմիկոսների համաուկրաինական 27-րդ մրցաշարից վերադարձավ երրորդ կարգի դիպլոմով:
  • Հոկտեմբեր 2019
    Կայացավ «Մեղու 2019» մրցույթը:
    Կայացավ «Մեղու 2019» մրցույթը:
  • Հոկտեմբեր 2019
    «Քան» ակադեմիայի աշխատարաններ Տավուշի մարզի ...
    «Քան» ակադեմիայի աշխատարաններ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում:
  • Օգոստոս 2019
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց «Կենգուրու», ...
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ» մրցույթների հաղթողներին:
  • Հունիս 2019
    Կայացավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային ...
    Կայացավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը:
  • 2019 մայիս
    «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծում է դպրոցների ...
    «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծում է դպրոցների հորիզոնական համագործակցության հարթակ
  • 2019 թ. մայիս
    Եզրափակվեց Պատանի քիմիկոսների համահայկական 9-րդ ...
    Եզրափակվեց Պատանի քիմիկոսների համահայկական 9-րդ մրցաշարը:
  • 2019 թ. ապրիլ
    Տավուշի մարզպետարանը և «Այբ» կրթական հիմնադրամը ...
    Տավուշի մարզպետարանը և «Այբ» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ամրագրելով մարզում համատեղ որակյալ կրթական մշակույթ ու միջավայր ստեղծելու իրենց ձգտումն ու նպատակը։
  • 2019 թ. ապրիլ
    Արարատյան բակալավրիատի հավաստագիրը ճանաչող և ...
    Արարատյան բակալավրիատի հավաստագիրը ճանաչող և ընդունող համալսարանների թիվը վերջին մեկ տարում զգալիորեն մեծացել է. աշխարհի հեղինակավոր 24 համալսարան նույնպես միացել է այս գործընթացին՝ հասցնելով ընդհանուր թիվը 63-ի։
  • 2019 թ. ապրիլ
    donate.ayb.am կայքի գործարկում
    donate.ayb.am կայքի գործարկում
  • 2019 թ. փետրվար
    Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն ...
    Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամը, Վորլդ Վիժն Հայաստանը և «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը կազմակերպեցին համատեղ միջոցառում և ներկայացրեցին ստեղծված հայալեզու նյութերն ու նոր ծրագրերը։
  • 2018 թ. դեկտեմբեր
    «Այբ» դպրոցը հիմնեց խորհրդատվական խորհուրդ:
    «Այբ» դպրոցը հիմնեց խորհրդատվական խորհուրդ:
  • 2018 թ. դեկտեմբեր
    Կայացավ «Այբ» դպրոցի ամանորյա բարեգործական ...
    Կայացավ «Այբ» դպրոցի ամանորյա բարեգործական տոնավաճառը։
  • 2018 թ. դեկտեմբեր
    «Այբ» կրթական հիմնադրամի և Մոսկվայի ...
    «Այբ» կրթական հիմնադրամի և Մոսկվայի նորարարությունների գործակալության միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։
  • 2018 թ. նոյեմբեր
    «Այբ» կրթական հիմնադրամի երկու նախաձեռնությունները՝ ...
    «Այբ» կրթական հիմնադրամի երկու նախաձեռնությունները՝ «Այբ» դպրոցը և Արարատյան բակալավրիատը, ներկայացվեցին Ավստրիայում անցկացված Միջազգային դպրոցների խորհրդի (Council of International Schools, CIS) ամենամյա համաժողովին։
  • 2018 թ. նոյեմբեր
    Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը հայ աշակերտների ...
    Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը հայ աշակերտների հավաքական թիմը ներկայացրեց Հայաստանը Ուկրաինայի Ռովնո քաղաքում անցկացվող Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարին՝ արժանանալով երրորդ կարգի դիպլոմի։
  • 2018 թ. հոկտեմբեր
    Լավագույն կրթությունը՝ ամենքին, ամենուր․ «Քան» ...
    Լավագույն կրթությունը՝ ամենքին, ամենուր․ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի թիմը մասնակցեց «Քան» ակադեմիայի միջազգային թիմերի տարեկան համաժողովին ԱՄՆ-ի Մաունթին Վյու քաղաքում։
  • 2018 թ. հոկտեմբեր
    «Այբ» կրթական հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստանը» ...
    «Այբ» կրթական հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստանը» ստորագրեցին համագործակցության պայմանագիր ուղղված հայ երիտասարդների մասնագիտական կրթությանն ու կողմնորոշմանը օժանդակող հայալեզու կրթական ռեսուրսների ստեղծմանը։
  • 2018 թ․ հոկտեմբեր
    Անցկացվեց բաց, փոխգործուն միջոցառում՝ նվիրված ...
    Անցկացվեց բաց, փոխգործուն միջոցառում՝ նվիրված «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի՝ Հայաստանում անցկացման տասնամյակին։
  • 2018 թ․ օգոստոս
    «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային ...
    «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամն իրականացրեց «ազգային երգ ու պար» առարկայի՝ 2018 թ․ վերապատրաստված և վերապատրաստումը հաջողությամբ ավարտած ուսուցիչների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
  • 2018 թ․ օգոստոս
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց «Կենգուրու ...
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց «Կենգուրու 2018» և «Մեղու 2017» մրցույթների հաղթողներին, յուրաքանչյուր մարզում և Արցախում, ինչպես նաև մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին։
  • 2018 թ․ օգոստոս
    Մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ վարպետության դասերի ...
    Մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ վարպետության դասերի շարք, որի շրջանակում «Այբ»-ի կրթաթոշակային ֆոնդին աջակցելու գաղափարի շուրջ են հավաքվում հայտնի մարդիկ և ստեղծում տարբեր իրեր, որոնք այնուհետև վաճառվում են բարեգործական աճուրդներում, և ստացված գումարն ուղղվում է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ուսման ծախսերը հոգալու։
  • 2018 թ․ հուլիս
    Քեմբրիջի համալսարանը և Լոնդոնի համալսարանական քոլեջն ...
    Քեմբրիջի համալսարանը և Լոնդոնի համալսարանական քոլեջն ավելացրին Արարատյան բակալավրիատն իրենց կողմից ընդունելի այն դպրոցական որակավորումների ցանկում, որոնք ապահովում են ուղիղ ընդունելություն բակալավրի աստիճանի համար առանց հավելյալ նախապատրաստական տարվա։
  • 2018 թ․ հունիս
    Կայացավ Արարատյան բակալավրիատի ուսուցիչների ...
    Կայացավ Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մասնակիցների հավաստագրման միջոցառումը։ Հավաստագրվեց 97 մասնակից։
  • 2018 թ․ մայիս
    Անցկացվեցին Պատանի քիմիկոսների համահայկական 8-րդ ...
    Անցկացվեցին Պատանի քիմիկոսների համահայկական 8-րդ մրցաշարի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը։
  • 2018 թ․ մայիս
    Արարատյան բակալավրիատը ներկայացվեց Աբու Դաբիի Նյու ...
    Արարատյան բակալավրիատը ներկայացվեց Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի կազմակերպած Համաշխարհային կրթության ամենամյա միջազգային համաժողովին։
  • 2018 թ․ ապրիլ
    Լոնդոնի թագավորական քոլեջը (King’s College London) ավելացրեց ...
    Լոնդոնի թագավորական քոլեջը (King’s College London) ավելացրեց Արարատյան բակալավրիատն իր կողմից ընդունելի այն որակավորումների ցանկում, որոնք ապահովում են ուղիղ ընդունելություն բուհ՝ բակալավրի աստիճանի համար։
  • 2018 թ․ մարտ
    Հայաստանում անցկացվեց 10-րդ «Կենգուրու» միջազգային ...
    Հայաստանում անցկացվեց 10-րդ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը։
  • 2018 թ․ փետրվար
    Քեմբրիջի համալսարանի գնահատման կենտրոնի ...
    Քեմբրիջի համալսարանի գնահատման կենտրոնի ընդունելության քննությունների ատեստավորման բաժինը «Այբ» դպրոցը հայտարարեց միջազգային քննական կենտրոն։
  • 2017 թ․ դեկտեմբեր
    Ընտրվեց «Այբ» ակումբի վարչության նոր կազմը, որում ...
    Ընտրվեց «Այբ» ակումբի վարչության նոր կազմը, որում ներառվեցին Սարգիս Բադալյանը (նախագահ), Արտաշես Շիրիկյանը, Լևոն Ֆրնջիբաշյանը, Սամվել Դովլաթյանը և Սուրեն Հարությունյանը։
  • 2017 թ․ նոյեմբեր
    Անցկացվեց «Ռուսական արջուկ 2017» ռուսաց լեզվի մրցույթը, ...
    Անցկացվեց «Ռուսական արջուկ 2017» ռուսաց լեզվի մրցույթը, որին մասնակցեց ՀՀ և Արցախի 339 դպրոցի 2-12-րդ դասարանների 8900 աշակերտ։
  • 2017 թ․ նոյեմբեր
    Անցկացվեց Պատանի քիմիկոսների համահայկական 8-րդ ...
    Անցկացվեց Պատանի քիմիկոսների համահայկական 8-րդ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլը, որին մասնակցեց Հայաստանի և Արցախի 40 թիմ՝ շուրջ 200 պատանի քիմիկոս։
  • 2017 թ․ նոյեմբեր
    Արարատյան բակալավրիատը ներկայացվեց Մեծ Բրիտանիայի ...
    Արարատյան բակալավրիատը ներկայացվեց Մեծ Բրիտանիայի Էդինբուրգ քաղաքում անցկացվող Միջազգային դպրոցների խորհրդի տարեկան գիտաժողովին (CIS), որին մասնակցում էին 800-ից ավելի դպրոց ու համալսարան աշխարհի 70-ից ավելի երկրից։
  • 2017 թ․ նոյեմբեր
    «Այբ» կրթական հիմնադրամը և «Հայաստանի մանուկներ» ...
    «Այբ» կրթական հիմնադրամը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) իրենց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
  • 2017 թ․ հոկտեմբեր
    Անցկացվեց չորրորդ «Մեղու. հայերենը բոլորի համար» ...
    Անցկացվեց չորրորդ «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որին մասնակցեց Հայաստանի և Արցախի 991 դպրոցի ավելի քան 38000 աշակերտ։
  • 2017 թ․ հոկտեմբեր
    Բացվեց «Այբ» դպրոցի նոր՝ Գ մասնաշենքը։ Յուրօրինակ ...
    Բացվեց «Այբ» դպրոցի նոր՝ Գ մասնաշենքը։ Յուրօրինակ ճարտարապետական լուծումներով քառահարկ նոր մասնաշենքի ընդհանուր մակերեսը 4200 մ2 է։ Այն ունի 11 դասասենյակ և նախատեսված է 180 աշակերտի համար։
  • 2017 թ․ հոկտեմբեր
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվեց Հայաստանի ...
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվեց Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը։
  • 2017 թ․ հոկտեմբեր
    Մեկնարկեց «Բարի ընթրիք» նախաձեռնությունը, որի ...
    Մեկնարկեց «Բարի ընթրիք» նախաձեռնությունը, որի շրջանակում մասնակիցները նվիրում են գումար` «Այբ» ավագ դպրոցում ՀՀ և Արցախից աշակերտների ուսման համար, իսկ «Այբ» կրթական հիմնադրամը նվիրում է հանդիպում-ընթրիք հայտնի ու հետաքրքիր մարդկանց հետ:
  • 2017 թ․ հոկտեմբեր
    Արարատյան բակալավրիատի շրջանակում «Այբ» կրթական ...
    Արարատյան բակալավրիատի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի հետ եռամյա համագործակցության արդյունքներն ամփոփելու և հետագա ծրագրերը քննարկելու նպատակով առաջին անգամ Հայաստան այցելեց Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրեն Մայքլ Օ՛Սալիվանը:
  • 2017 թ․ հոկտեմբեր
    «Այբ» կրթական հիմնադրամը վերսկսեց մեծ պահանջարկ ...
    «Այբ» կրթական հիմնադրամը վերսկսեց մեծ պահանջարկ ունեցող «Հաջողության բանաձև» վարպետության դասերի ծրագիրը:
  • 2017 թ․ սեպտեմբեր
    «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ...
    «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միաձայն որոշմամբ՝ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակվեց Սոնա Կոշեցյանը։
  • 2017 թ․ օգոստոս
    «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային ...
    «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամն Արցախում առաջին անգամ անցկացրեց «ազգային երգ ու պար» առարկայի ուսուցիչների վերապատրաստում։
  • 2017 թ․ հուլիս
    ՀՀ դպրոցներում «Արարատյան բակալավրիատ» կրթական ...
    ՀՀ դպրոցներում «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրման շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի պաշտոնական հրավերով առաջին անգամ Հայաստան այցելեց Մեծ Բրիտանիայի Վեստմինստերյան դպրոցի տնօրեն Փատրիկ Դերհամը։
  • 2017 թ․ հուլիս
    Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց Ռոբոտների ...
    Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցեց Հայաստանի տարբեր դպրոցներից 7 թիմ։
  • 2017 թ․ հունիս
    Մեկնարկեց Արարատյան բակալավրիատի դպրոցների ղեկավար ...
    Մեկնարկեց Արարատյան բակալավրիատի դպրոցների ղեկավար կազմի մասնագիտական զարգացման ծրագրի մշակումը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։
  • 2017 թ․ հունիս
    Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական ...
    Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը մեկնարկեց ՀՀ և Արցախի 109 մասնակցի համար։
  • 2017 թ․ մայիս
    Ազդարարվեց «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ...
    Ազդարարվեց «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվեցին ծրագրին միացող առաջին դպրոցները՝ ՀՀ մարզերից և Արցախից:
  • 2017 թ․ ապրիլ
    Անցկացվեց Պատանի քիմիկոսների համահայկական 7-րդ ...
    Անցկացվեց Պատանի քիմիկոսների համահայկական 7-րդ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցեց 11 թիմ Հայաստանից և Արցախից։
  • 2017 թ․ մարտ
    Մեկնարկեց ՀՀ և Արցախի ուսուցիչների ներգրավումը ...
    Մեկնարկեց ՀՀ և Արցախի ուսուցիչների ներգրավումը Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրում։
  • 2017 թ․ մարտ
    «Արարատյան բակալավրիատ» ծրագրի թեկնածության փուլը ...
    «Արարատյան բակալավրիատ» ծրագրի թեկնածության փուլը մեկնարկեց ավագ բաղադրիչ ունեցող 21 դպրոցներում՝ 20-ը՝ ՀՀ մարզերում, 1-ը՝ Ստեփանակերտում։ Այս դպրոցները հնարավորություն կունենան որպես ԱԲ-ի համակարգի դպրոց հավաստագրվելու 2018 թվականից սկսած։
  • 2016 թ․ դեկտեմբեր
    Սոնա Կոշեցյանը ստանձնեց «Այբ» կրթական հիմնադրամի ...
    Սոնա Կոշեցյանը ստանձնեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտական
  • 2016 թ․ դեկտեմբեր
    ՀՀ կառավարությունը Արարատյան բակալավրիատը ճանաչեց ...
    ՀՀ կառավարությունը Արարատյան բակալավրիատը ճանաչեց որպես պետական հանրակրթական ծրագիր Հայաստանում, և մեկնարկեց ծրագրին դպրոցների անդամակցության գործընթացը։
  • 2016 թ․ հոկտեմբեր
    Լրացավ «Այբ» ակումբի և «Այբ» կրթական հիմնադրամի ...
    Լրացավ «Այբ» ակումբի և «Այբ» կրթական հիմնադրամի գաղափարի ծննդյան 10-րդ տարեդարձը:
  • 2016 թ․ օգոստոս
    Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային ...
    Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC) Արարատյան բակալավրիատը համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին։
  • 2016 թ․ հուլիս
    «Այբ» կրթական հիմնադրամն առաջին անգամ Հայաստանում ...
    «Այբ» կրթական հիմնադրամն առաջին անգամ Հայաստանում անցկացրեց ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) ազգային փուլը։
  • 2016 թ․ մայիս
    «Այբ» դպրոցի աշակերտները առաջին անգամ հանձնեցին ...
    «Այբ» դպրոցի աշակերտները առաջին անգամ հանձնեցին Արարատյան բակալավրիատի քննություններ, որոնք հավատարմագրված են որպես Քեմբրիջի խորացված մակարդակներին (Cambridge A Levels) համազոր։
  • 2016 թ․ մարտ
    Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) ...
    Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում մեկնարկեց «Արարատյան բակալավրիատ» ուսումնական ծրագրի ուսուցիչների վերապատրաստման նոր փուլը: Վերապատրաստումների նպատակն է նպաստել ուսուցիչների մասնագիտական հմտությունների զարգացմանը։
  • 2015 թ․ դեկտեմբեր
    Արարատյան բակալավրիատը ՀՀ ԿԳ նախարարի՝ 2015 թ. ...
    Արարատյան բակալավրիատը ՀՀ ԿԳ նախարարի՝ 2015 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1073-Ա/Ք հրամանով՝ պաշտոնապես ճանաչվեց որպես այլընտրանքային դպրոցական ծրագիր Հայաստանի Հանրապետությունում:
  • 2015 թ․ նոյեմբեր
    Քեմբրիջում տեղի ունեցավ Արարատյան բակալավրիատի ...
    Քեմբրիջում տեղի ունեցավ Արարատյան բակալավրիատի միջազգային ճանաչման աշխատանքների քարտեզագրումը:
  • 2015 թ․ հոկտեմբեր
    Երևանի և Դիլիջանի «Այբ» դպրոցներին կից բացվեց երկու ...
    Երևանի և Դիլիջանի «Այբ» դպրոցներին կից բացվեց երկու ֆաբլաբ (ՄՏԻ-ի կողմից նախագծված արհեստանոց-լաբորատորիաներ):
  • 2015 թ․ սեպտեմբեր
    Պաշտոնապես բացվեց Դիլիջանի կենտրոնական դպրոցի նոր ...
    Պաշտոնապես բացվեց Դիլիջանի կենտրոնական դպրոցի նոր շենքը:
  • 2015 թ․ սեպտեմբեր
    «Այբ» դպրոցում ներդրվեց համաշխարհային մակարդակով ...
    «Այբ» դպրոցում ներդրվեց համաշխարհային մակարդակով մրցունակ ուսումնական ծրագիրը՝ «Արարատյան բակալավրիատը»: Այսպիսով՝ «Այբ» դպրոցի 2015-2016 ուստարվա շրջանավարտները կունենան միջազգայնորեն ճանաչված ուսումնական վկայական (Քեմբրիջի Ա մակարդակի կամ Միջազգային բակալավրիատի նման):
  • 2014 թ․ նոյեմբեր
    «Այբ»-ը դարձավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ...
    «Այբ»-ը դարձավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad) հայաստանյան ներկայացուցիչը և ազգային փուլի պաշտոնական կազմակերպիչը մեր երկրում:
  • 2014 թ․ նոյեմբեր
    Առաջին անգամ Հայաստանում և Արցախում անցկացվեց «Մեղու. ...
    Առաջին անգամ Հայաստանում և Արցախում անցկացվեց «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը՝ ռեկորդային թվով մասնակիցներով (գրեթե 45.000): «Մեղու» մրցույթով «Այբ»-ը առաջինը ստեղծեց հայերենի զանգվածային մրցույթի որակյալ ու հաջողված բովանդակություն:
  • 2014 թ․ հոկտեմբեր
    Հայաստանի և սփյուռքի ավագ դպրոցների աշակերտների և ...
    Հայաստանի և սփյուռքի ավագ դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար հասանելի դարձան «Mathematics for the IB Diploma. Higher Level 1 and 2», «Chemistry. The Central Science» և «Campbell Essential Biology with Physiology» դասագրքերը՝ հայերեն թարգմանությամբ:
  • 2014 թ. սեպտեմբեր
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Կրթության ...
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) պաշտոնական մեկնարկի մասին։
  • 2014 թ․ սեպտեմբեր
    Բացվեց «Այբ» միջին դպրոցը:
    Բացվեց «Այբ» միջին դպրոցը:
  • 2014 թ․ ապրիլ
    «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ...
    «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատեց «Այբ» կրթական հանգույցի գլխավոր հատակագիծը:
  • 2014 թ․ փետրվար
    Քեմբրիջը «Այբ»-ին ներկայացրեց համագործակցության ...
    Քեմբրիջը «Այբ»-ին ներկայացրեց համագործակցության առաջին առաջարկը ԿԳԱԾ-ի շրջանակներում:
  • 2014 թ․ հունվար
    «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի ...
    «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի (Անգլիա) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի հետ, սկսեց լայնածավալ, պետական մակարդակի կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ):
  • 2014 թ․ հունվար
    Քեմբրիջում կայացավ առաջին պաշտոնական հանդիպումը ...
    Քեմբրիջում կայացավ առաջին պաշտոնական հանդիպումը ԿԳԱԾ-ի նախաձեռնող խմբի և «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի (Cambridge International Examinations) ու Քեմբրիջի համալսարանի կրթության ֆակուլտետի ղեկավարության միջև։
  • 2013 թ․ դեկտեմբեր
    «Այբ» կրթական հիմնադրամը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ...
    «Այբ» կրթական հիմնադրամը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ ստորագրեց պայմանագիր, համաձայն որի՝ «Այբ»-ը Հայաստանում բացելու էր երկու ֆաբլաբ:
  • 2013 թ․ սեպտեմբեր
    Սկսվեց Դիլիջանի կենտրոնական դպրոցի առաջին ...
    Սկսվեց Դիլիջանի կենտրոնական դպրոցի առաջին ուսումնական տարին՝ ժամանակավոր տարածքում: Մեկնարկեց դպրոցի հիմնական շենքի շինարարությունը:
  • 2013 թ․ սեպտեմբեր
    Բացվեց «Այբ» տարրական դպրոցը:
    Բացվեց «Այբ» տարրական դպրոցը:
  • 2013 թ․ հուլիս
    Կնքվեց համագործակցության պայմանագիր ՀՀ Կենտրոնական ...
    Կնքվեց համագործակցության պայմանագիր ՀՀ Կենտրոնական բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև՝ Դիլիջան քաղաքում «Այբ»-ի կրթական տեխնոլոգիաներով դպրոց բացելու և գործարկելու մասին:
  • 2012 թ․ հոկտեմբեր
    Բացվեց «Այբ» ավագ դպրոցի երկրորդ մասնաշենքը:
    Բացվեց «Այբ» ավագ դպրոցի երկրորդ մասնաշենքը:
  • 2011 թ․ հոկտեմբեր
    Բացվեց «Այբ» ավագ դպրոցը:
    Բացվեց «Այբ» ավագ դպրոցը:
  • 2010 թ․ նոյեմբեր
    Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես անցկացվեց ...
    Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես անցկացվեց «Ռուսական արջուկ» մրցույթը: «Կենգուրուից» հետո սա երկրորդ միջազգային դպրոցական մրցույթն էր, որ «Այբ»-ը բերեց Հայաստան և Արցախ:
  • 2010 թ․ նոյեմբեր
    Թբիլիսյան խճուղուն հարող 6,5 հա հողատարածքում ...
    Թբիլիսյան խճուղուն հարող 6,5 հա հողատարածքում մեկնարկեց «Այբ» ավագ դպրոցի շինարարությունը:
  • 2010 թ․ հոկտեմբեր
    Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Պատանի ...
    Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը՝ նախատեսված քիմիայի սիրահար դպրոցականների համար: Այն դարձավ «Այբ»-ի ստեղծած առաջին հայաստանյան մրցույթը դպրոցականների համար:
  • 2010 թ. օգոստոս
    Աշխարհի լավագույն հրատարակչությունների ավելի քան 300 ...
    Աշխարհի լավագույն հրատարակչությունների ավելի քան 300 դասագրքեր ու ձեռնարկներ ընտրվեցին և բերվեցին Հայաստան: Ձեռք բերվեցին դրանցից 4-ի հեղինակային իրավունքները՝ հայերեն թարգմանության և տպագրության համար:
  • 2010 թ. հուլիս
    «Այբ կրթական հանգույց» ծրագիրը դարձավ Հարվարդի ...
    «Այբ կրթական հանգույց» ծրագիրը դարձավ Հարվարդի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի պաշտոնական հետազոտական ծրագիր: Երկու տարի անց ծրագիրն ամփոփվեց «Արձագանքող կրթական միջավայրեր» (Responsive Learning Environments) թեմայով աշխատության հրապարակմամբ:
  • 2010 թ․ հունվար
    ՀՀ կառավարությունը տարվա իր առաջին նիստին որոշում ...
    ՀՀ կառավարությունը տարվա իր առաջին նիստին որոշում կայացրեց «Այբ» կրթական հիմնադրամին հատկացնել Երևանում Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածքը` «Այբ կրթական հանգույց» ծրագրի իրականացման համար:
  • Օգոստոս 2009
    Մեկնարկեց հայաստանյան տարբեր դպրոցների քիմիայի ...
    Մեկնարկեց հայաստանյան տարբեր դպրոցների քիմիայի ուսուցիչների համար նախատեսված վարպետության դասերի շարքը: Այս ծրագիրը հետայագում զարգացում գտավ այլ ձևաչափերով վարպետության դասերի տեսքով՝ զանազան լսարանների համար:
  • Օգոստոս 2009
    «Այբ»-ը 16 հայ ուսանողների շնորհեց կրթաթոշակներ: ...
    «Այբ»-ը 16 հայ ուսանողների շնորհեց կրթաթոշակներ: Այսպիսով՝ «Այբ»-ը սկիզբ դրեց կրթության մեկենասության համակարգին, որը հետագայում իր շարունակությունն ու զարգացումը գտավ «Այբ» դպրոցի կրթաթոշակային համակարգում:
  • Հունիս 2008
    «Այբ»-ի պատվիրակությունը հանդիպեց ՀՀ նախագահին և ...
    «Այբ»-ի պատվիրակությունը հանդիպեց ՀՀ նախագահին և վարչապետին` ներկայացնելու «Այբ կրթական հանգույց» ծրագիրը: Հանդիպման արդյունքում երկրի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց աջակցելու ծրագրի իրականացմանը:
  • Մայիս 2008
    «Այբ»-ը Հայաստանում անցկացրեց առաջին փորձնական ...
    «Այբ»-ը Հայաստանում անցկացրեց առաջին փորձնական «Կենգուրու» մրցույթը: Այս իրադարձությամբ սկիզբ դրվեց «Այբ»-ի գործունեության մեկ այլ կարևոր ուղղության՝ միջազգային ճանաչված դպրոցական մրցույթների ներկայացմանը և ապա նաև տեղական նմանատիպ զանգվածային մրցույթների ստեղծմանն ու հանրայնացմանը Հայաստանում և Արցախում:
  • Հոկտեմբեր 2007
    «Այբ»-ը Հայաստանի 33 բուհի դիմորդների, ուսանողների ու ...
    «Այբ»-ը Հայաստանի 33 բուհի դիմորդների, ուսանողների ու դասախոսների համար հասանելի դարձրեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «OpenCourseWare» ծրագրի հազարավոր ուսումնական նյութեր՝ առանց համացանց մտնելու անհրաժեշտության:
  • Սեպտեմբեր 2007
    Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում տեղի ունեցավ ...
    Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում` ինստիտուտի մասնագետների և «Այբ»-ի անդամների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում արվեցին հայեցակարգային մի շարք առաջարկներ «Այբ կրթական հանգույցի» վերաբերյալ:
  • Մայիս 2007
    Պաշտոնապես ստեղծվեց «Այբ» ակումբը: Այսօր այն ...
    Պաշտոնապես ստեղծվեց «Այբ» ակումբը: Այսօր այն միավորում է 36 անդամների աշխարհի տարբեր անկյուններից:
  • Մայիս 2007
    «Այբ»-ը Երևանի ֆիզմաթ դպրոցում հիմնեց առաջին՝ ...
    «Այբ»-ը Երևանի ֆիզմաթ դպրոցում հիմնեց առաջին՝ ֆիզիկայի «ԱյբԼաբ»-ը: Այսօր Հայաստանի 4 մարզում գործում է 8 «ԱյբԼաբ»:
  • Դեկտեմբեր 2006
    Պաշտոնապես հիմնվեց «Այբ» կրթական հիմնադրամը:
    Պաշտոնապես հիմնվեց «Այբ» կրթական հիմնադրամը:
  • Դեկտեմբեր 2006
    Մեկնարկեց «Այբ»-ի առաջին ծրագիրը՝ «Առարկայական ...
    Մեկնարկեց «Այբ»-ի առաջին ծրագիրը՝ «Առարկայական խորացված դասընթացները»: Այս ծրագրի շրջանակներում է ծնունդ առան և փորձարկվեցին «Այբ»-ի կրթական մեթոդաբանությունները մասնավորապես՝ դրվեցին «Արարատյան բակալավրիատ» կրթական նոր ծրագրի հիմքերը:
  • Փետրվար 2006
    Նախաձեռնող խումբը հավաքվեց Մոսկվայում: Որոշվեց հիմնել ...
    Նախաձեռնող խումբը հավաքվեց Մոսկվայում: Որոշվեց հիմնել «Այբ» կրթական հիմնադրամը և «Այբ» ակումբը:

Թիմ

Մենք ուրախ ենք, որ «Այբ»-ի հիմքում ընկած գաղափարները համախմբել են լավագույն որակներով օժտված նվիրյալների: «Այբ»-ի հաջողությունների գրավականը «Այբ»-ի մարդիկ են:

Սոնա Կոշեցյան

Գործադիր տնօրեն

Նիկոլայ Իսրայելյան

Նախագծերի համակարգող

Նվարդ Առաքելյան

Հանրային կապերի և մեդիայի հարաբերությունների համակարգող

Տաթևիկ Ադամյան

Մրցույթների բաժնի ղեկավար

Օլգա Արեֆեվա

Ֆոնդահայթայթման բաժնի ղեկավար

Գոհար Պետրոսյան

Ֆինանսական համակարգող

Աննա Գաբրիելյան

Իրավաբան

Շարմաղ Սաքունց

Ֆոնդահայթայթման համակարգող

Անի Սարգսյան

Դիզայներ

Տաթևիկ Սարգսյան

Ֆոնդահայթայթման նախագծերի և բովանդակության ավագ համակարգող

Լիլիթ Ավետիսյան

Սոցիալական մեդիա մարկետինգի պատասխանատու

Մերի Պետրոսյան

Ֆոնդահայթայթման նախագծերի համակարգող

Կարապետ Գալֆայան

Մարկետինգի կրտսեր մասնագետ

Ալեքսան Մխիթարյան

Մրցույթների բաժնի փորձագետ

Նինա Հոբոսյան

Մրցույթների բաժնի համակարգող

Մանյա Խաչատրյան

Մրցույթների բաժնի օգնական

Գագիկ Գրիգորյան

Դպրոցական մրցույթների բաժնի ղեկավարի խորհրդական, ավագ փորձագետ

Անժելա Բալթայան

Մրցույթների բաժնի համակարգող

Անահիտ Հարությունյան

Քննական գործընթացների ավագ մասնագետ

Լևոն Թադևոսյան

Ավագ համակարգող

Ռուզաննա Մայիլյան

Արարատյան բակալավրիատի ակադեմիական ճանաչման մասնագետ

Մարգարիտ Իսկանդարյան

ԷՌԹՍ ծրագրի խմբագիր / Մրցույթների բաժնի փորձագետ

Լիլիթ Մուրադյան

Կադրային գործի մասնագետ

Սուսաննա Մելքոնյան

Մաթեմատիկայի մասնագետ

Նվարդ Փարսադանյան

Խմբագիր

Ալվարդ Դավթյան

Հավաքարար