«Այբ» դպրոցի նոր մասնաշենք - Միացի՛ր | «Այբ» կրթական հիմնադրամ
«Այբ» դպրոցի նոր մասնաշենք
76%ՀԱՎԱՔՎԱԾ Է

«Այբ» դպրոցի նոր մասնաշենք

«Այբ» դպրոցն ընդլայնվում է: Ընթացքի մեջ է նոր՝ Գ մասնաշենքի շինարարությունը: Մասնաշենքի ընդհանուր մակերեսը շուրջ 4200 մ2 է: Այն քառահարկ է և նախատեսված է 5-9-րդ դասարանների մինչև 180 աշակերտի համար: Մասնաշենքից օգտվելու են նաև տարրական և ավագ դպրոցների աշակերտները: Գ մասնաշենքը կառուցվում է «Այբ» դպրոցի ներկայիս Ա և Բ մասնաշենքերի դիմաց: Ճարտարապետական հայեցակարգի մշակման մեջ հաշվի են առնվել «Այբ» ավանի գլխավոր հատակագիծը և տարածքում առկա շենքերի ճարտարապետությունը: Շենքը միաժամանակ և՛ գեղեցիկ է, և՛ գործառական: Այն նախագծված է որպես էներգախնայող շինություն: Շենքի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարդարանքի բոլոր նյութերը էկոլոգիապես մաքուր և հեշտ մաքրվող են: Դասասենյակների և վարչական տարածքների, հանդիպումների, բժշկի և հոգեբանի սենյակների, ճաշարանի ու մարզասրահի հետ մեկտեղ, նոր մասնաշենքում նախատեսվում են նաև պարի և երաժշտության ստուդիաներ, գիտության, մեդիայի, LEGO-ի լաբորատորիաներ, ՏՏ լաբորատորիա, արհեստանոց, արվեստի ստուդիա, դահլիճ-ամֆիթատրոն, հանգստի ու խաղի գոտիներ: Մասնաշենքի բացումը նախատեսվում է 2016 թ. աշնանը:

 

«Այբ» դպրոցի նոր մասնաշենքի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ: Իսկ «Այբ» դպրոցի մանրամասն նկարագրությունը կարող եք գտնել մեր կայքի այս էջում:

59 բարերար 4 երկրից

արդեն միացել է «Այբ» դպրոցի նոր մասնաշենքի կառուցմանը

  • «Այբ» դպրոցի նոր մասնաշենք
  • «Այբ» դպրոցի նոր մասնաշենք

$2.520.600 հավաքված է

Մեզ անհրաժեշտ է ևս $1.979.400 ծրագրի ամբողջացման համար