Սրբոց Թարգմանչաց եկեղեցի - Միացի՛ր | «Այբ» կրթական հիմնադրամ
Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
40%ՀԱՎԱՔՎԱԾ Է

Սրբոց Թարգմանչաց եկեղեցի

Դարեր շարունակ Հայ Եկեղեցին և Հայ Դպրոցը եղել են կողք կողքի` ապահովելով մեր ժողովրդի հոգևոր-ազգային միասնականությունը և ճանաչողական-արժեքային ներդաշնակությունը: «Այբ» կրթական ավանում եկեղեցու առկայությունը խորհրդանշում է ճանաչողության ու բարոյական արժեքների կապը, եկեղեցին երաշխիքն է ոչ միայն կրթված, այլև բարոյական սերնդի ձևավորման: «Այբ» դպրոցը աշխարհիկ դպրոց է: Սրբոց Թարգմանչաց եկեղեցու առկայությունը չի անդրադառնում դպրոցի կրթական ծրագրի ու դասավանդման մեթոդաբանությունների վրա: Սրբոց Թարգմանչաց եկեղեցին յուրօրինակ ճարտարապետական լուծումներով կառույց է՝ կազմված 25 քարե գրքից, որոնք խորհրդանշում են 25 սուրբ Թարգմանիչներին: Եկեղեցու հիմնահարկում գործելու է նաև աստվածաբանական գրադարան, որը ծառայելու է մարդու հոգևոր ճանաչողությանը՝ հնարավորություն ընձեռելով կարդալու, ուսումնասիրելու, հոգևոր իրողությունների մեջ խորանալու: Եկեղեցուն կից գործելու է համայնքային կենտրոն: 

 

Սրբոց Թարգմանչաց եկեղեցու մասին առավել մանրամասն կարդացեք մեր կայքում և եկեղեցու մասին գրքույկում:

17 բարերար Հայաստանից և Ռուսաստանից

արդեն միացել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ծրագրին

  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցի

$1.890.414 հավաքված է

Մեզ անհրաժեշտ է ևս $2.859.586՝ ծրագրի ամբողջացման համար