Կրթաթոշակ «Այբ» ավագ դպրոցի աշակերտներին - Միացի՛ր | «Այբ» կրթական հիմնադրամ
Կրթաթոշակ «Այբ» ավագ դպրոցի աշակերտներին
43%ՀԱՎԱՔՎԱԾ Է

Կրթաթոշակ «Այբ» ավագ դպրոցի աշակերտներին

«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: Մենք մեր դպրոց ընդունված բոլոր աշակերտներին տալիս ենք «Այբ»-ում սովորելու հավասար հնարավորություններ. «Այբ» հիմնադրամը հայթայթում է ֆոնդեր՝ անհատ բարերարների ու կազմակերպությունների նվիրատվություններից, որպեսզի որևէ աշակերտ, որ ընդունվել է «Այբ» ավագ դպրոց, չզրկվի այստեղ սովորելու հնարավորությունից ֆինանսական պատճառներով: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 70%-ը ամեն տարի «Այբ» հիմնադրամից ստանում է կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում)՝ համաձայն ֆինանսական աջակցության տրամադրման սկզբունքների և նպատակների:

 

Կատարի՛ր փոփոխություն հիմա: Աջակցի՛ր մեկ տաղանդավոր երեխայի՝ նվիրաբերելով «Այբ» դպրոցի կրթաթոշակային ֆոնդին

84 բարերար 8 երկրից

արդեն հովանավորել է աշակերտների ուսումը «Այբ» ավագ դպրոցում

  • Կրթաթոշակ «Այբ» ավագ դպրոցի աշակերտներին
  • Կրթաթոշակ «Այբ» ավագ դպրոցի աշակերտներին
  • Կրթաթոշակ «Այբ» ավագ դպրոցի աշակերտներին
  • Կրթաթոշակ «Այբ» ավագ դպրոցի աշակերտներին

604.781.987 ՀՀ դրամ

տրամադրվել է որպես կրթաթոշակ (2011-2015 ուստարիների ընթացքում)