Մեդիա անկյուն

«Այբ» կրթական հիմնադրամի մասին

«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին։

 

Հիմնադրամը ձգտում է Հայաստանում ձևավորել կրթության նոր մշակույթ և համակարգված ներդրումներով աջակցել երկրում կրթության ոլորտի զարգացմանը:


Իր գործունեության 10 տարիների ընթացքում «Այբ» հիմնադրամը մշակել և իրագործել է կրթական բարեփոխումներին ուղղված բազմաթիվ ծրագրեր, նախագծել և հիմնել օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են հանդիսացել ամբողջ կրթական համակարգի զարգացման համար:

 

«Այբ» կրթական հիմնադրամի կարևորագույն և խոշորածավալ ծրագրերից է «Այբ» դպրոցը։ Այն լավագույն ուսումնական և դասավանդման տեխնոլոգիաների ու մեթոդաբանությունների մշակման և կատարելագործման լաբորատորիա է: «Այբ» դպրոցում փորձարկված ու հաջողված ծրագրերի հիման վրա 2014 թվականից հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի (Անգլիա) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL, ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ, սկսել է տասնամյա լայնածավալ կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակն է տարածել «Այբ»-ի լավագույն փորձը ամբողջ երկրով մեկ՝ հասանելի դարձնելով հայալեզու, միջազգային չափանիշներին համապատասխան և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիրը՝ Արարատյան բակալավրիատը, ամեն հայ աշակերտի համար: Կրթության գերազանցության ազգային ծրագրով «Այբ» հիմնադրամը ձգտում է Հայաստանը դարձնել առաջատար կրթական երկիր աշխարհում։

 

2009 թվականից ի վեր «Այբ» հիմնադրամը Հայաստանում ու Արցախում կազմակերպում է նաև մի շարք սիրված ու հայտնի միջազգային դպրոցական մրցույթներ՝  «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար», «Ռուսական արջուկ. լեզվաբանությունը բոլորի համար»,  Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլ, կամ ստեղծում օտարերկրյա մրցույթի տեղայնացված տարբերակը՝ Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը, իսկ 2014 թվականից ստեղծեց նաև մեր հայկական մրցույթը՝ «Մեղու. հայերենը բոլորի համար»։ Այս մրցույթներով «Այբ» հիմնադրամը ստեղծում է  զանգվածային կրթական շարժումներ։

 

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Ռուբեն Հարությունյանը, գործադիր տնօրենը` Սոնա Կոշեցյանը։

 

Հիմնադրամի իրականացրած բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ, կարևոր իրադարձություններին՝ այստեղ։

 

«Այբ» կրթական հիմնադրամի տարբերանշան
    

Գունավոր ՀայEngРус
Սև-սպիտակ ՀայEngРус

 

«Այբ» կրթական հիմնադրամի ղեկավարություն

 

       

 

 

Ռուբեն Հարությունյան,

«Այբ» կրթական հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի նախագահ:

«Henderson - Россия» ընկերության գլխավոր տնօրեն

  Սոնա Կոշեցյան,
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն
 

 

 

 

«Այբ» դպրոցի մասին

«Այբ» կրթական հիմնադրամի կարևորագույն և խոշորածավալ ծրագրերից է «Այբ» դպրոցը։ Այն լավագույն ուսումնական և դասավանդման տեխնոլոգիաների ու մեթոդաբանությունների մշակման և կատարելագործման լաբորատորիա է, որտեղից հաջողված փորձը Կրթության գերազանցության ազգային ծրագրի միջոցով տարածվում է ամբողջ երկրով մեկ:

 

Դպրոցը հիմնադրվել է 2011 թ.-ին։ Այն եռաստիճան է՝ տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ), միջին դպրոց (5-9-րդ դասարաններ) և ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ): 

 

«Այբ» դպրոցի ուսուցման մեթոդաբանության հիմքում ընկած է ծրագրահեն ուսուցումը: «Այբ»-ը ձգտում է ուսումնական գործընթացը կազմակերպել այնպես, որ ցանկացած աշակերտ ներգրավված լինի տարբեր ոլորտներում իրականացվող իրական ծրագրերում՝ գործնականորեն ստուգելով ու կիրառելով իր գիտելիքները, զարգացնելով իր հաղորդակցման, թիմային աշխատանքի հմտությունները և կողմնորոշվելով հետագա մասնագիտության ընտրության հարցում։

 

«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: Այստեղ կիրառվում է կրթաթոշակային համակարգ՝ նպատակ ունենալով հավասար հնարավորություններ տալ բոլոր ընդունված աշակերտներին՝ անկախ ընտանիքի վճարունակությունից: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 70%-ը ամեն տարի ստանում է կրթաթոշակ:

 

«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, տնօրենը` Արամ Փախչանյանը։

 

«Այբ» դպրոցի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

 


«Այբ» դպրոցի տարբերանշան

      

Գունավոր (ՀայEngРус)
Սև-սպիտակ (ՀայEngРус)

 

«Այբ» դպրոցի ղեկավարություն

 

 
  Արամ Փախչանյան, «Այբ» դպրոցի տնօրեն 
կենսագրություն

Մամուլի հաղորդագրություններ


•   Արարատյան բակալավրիատի գնահատումն ու անաչառ վերլուծությունը անհրաժեշտություն է. ժամանակն է երկխոսության

•    «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը 2018 թ․ մայիսի 22-ին ՀՀ ԿԳ
նախարար Արայիկ Հարությունյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարած հայտարարության վերաբերյալ

•    «Այբ» կրթական հիմնադրամի բաց նամակ-արձագանքը մայիսի 20-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի  հնչեցրած խոսքին

•    Աշխարհի 25 լավագույն բուհերից ևս մեկը փաստում է Արարատյան բակալավրիատի որակը

•    Մեկնարկել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական մրցույթը

•    Մեկնարկում է Արարատյան բակալավրիատի ուսուցիչների զարգացման ծրագրի նոր փուլը

•    Փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Այբ» կրթական հիմնադրամի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջև

•    Ավելի քան 38000 աշակերտ կմասնակցի «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին

•    Նշանակվել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը

•    Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա․ հաղթողը կմեկնի Կոստա Ռիկա

•    «Կենգուրու 2017», «Մեղու 2016» և «Ռուսական արջուկ 2016» մրցույթների մրցանակաբաշխություններ ողջ Հայաստանում և Արցախում

•    37000 աշակերտ կմասնակցի «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին

•    «Այբ»-ը 10 տարեկան է

•    Մեկնարկել է «Մեղու» հայերենի մրցույթը

•    Հայալեզու կրթական ծրագիրը պաշտոնապես դասվեց անգլիական ու ամերիկյան առաջատար ծրագրերի շարքին

•    Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան՝ առաջին անգամ Հայաստանում

 

Մամուլը մեր մասին

•    Տեր Մեսրոպ քահանա Արամյան. «Սա դեռ սկիզբն է», 14 հոկտեմբերի, 2016 թ․
•    Դավիթ Սահակյան. «Արարատյան բակալավրիատը» նոր սերունդ է կերտելու, 19 սեպտեմբերի, 2016 թ․
•    Տ. Մեսրոպ քահանա Արամյան. «FAST-ը ռազմավարական ծրագիր է»,  30 օգոստոսի, 2016 թ․ 
•    Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Պատմոս» հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին,
01 օգոստոսի, 2016 թ․
 

Տեսանյութեր

Ֆիլմ «Այբ»-ի մասին
«Այբ»-ը տարիներ անց (3D անիմացիա)
Մեծ գործերը սկսվում են փոքր քայլերից (պատմում են «Այբ» դպրոցի շրջանավարտները)
 

Կարճ տեսանյութեր «Այբ»-ի առօրյա կյանքից

•    Տեխնոլոգիաներ
•    Գիտություն
•    Արվեստ
•    Սպորտ
•    Միջավայր
•    Հանգիստ