34 թիմ՝ Պատանի քիմիկոսների համահայկական 9-րդ մրցաշարի քառորդ եզրափակչին - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • 34 թիմ՝ Պատանի քիմիկոսների համահայկական 9-րդ մրցաշարի քառորդ եզրափակչին

34 թիմ՝ Պատանի քիմիկոսների համահայկական 9-րդ մրցաշարի քառորդ եզրափակչին

10 Դեկտեմբերի / 2018

Դեկտեմբերի 8-ին «Այբ» կրթական հիմնադրամը «Կոնվերս» բանկի աջակցությամբ Երևանում անցկացրեց Պատանի քիմիկոսների համահայկական 9-րդ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլը։

Քառորդ եզրափակիչ փուլին մասնակցեց 34 թիմ Երևանից, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից և Արցախից: Լուծելով քիմիային առնչվող ամենատարբեր խնդիրներ ու առաջադրանքներ՝ մրցույթի կիսաեզրափակիչ փուլ դուրս եկավ մասնակից թիմերից միայն 13-ը։

««Այբ» կրթական հիմնադրամի բոլոր նախաձեռնությունների նպատակը հանրակրթության որակի բարելավումն է մեր երկրում և լավագույն կրթության հնարավորության ընձեռումը հայ երեխաներին»,- ասում է «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի համակարգող Աննա Մխիթարյանը՝ ավելացնելով, որ այս մրցույթը ևս բացառություն չէ և արդեն ինը տարի շարունակ իր նպաստն է բերում «Այբ» կրթական հիմնադրամի նպատակների և առաքելության իրագործմանը։

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա 2019 թ. ապրիլ-մայիս ամիսներին:

Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի մասին 
 
Պատանի  քիմիկոսների  համահայկական  մրցաշարը թիմային մրցույթ է, որում 9-12-րդ դասարանների աշակերտները դրսևորում են բարդ քիմիական խնդիրներ լուծելու, լուծումները համոզիչ ձևով ներկայացնելու, գիտական քննարկումներ վարելու իրենց ունակություններն ու հմտությունները:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին