Բարությունը մի լեզու է, որով կարող են խոսել բոլոր մարդիկ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Բարությունը մի լեզու է, որով կարող են խոսել բոլոր մարդիկ
  • Բարությունը մի լեզու է, որով կարող են խոսել բոլոր մարդիկ
  • Բարությունը մի լեզու է, որով կարող են խոսել բոլոր մարդիկ
  • Բարությունը մի լեզու է, որով կարող են խոսել բոլոր մարդիկ

Բարությունը մի լեզու է, որով կարող են խոսել բոլոր մարդիկ

15 Ապրիլի / 2019

 

Ապրիլի 7-ին աշխարհը նշեց Բարի գործերի օրը (Good Deeds Day «Այբ»-ի մեր թիմը, անմասն չմնալով, միացավ միջազգային այդ նախաձեռնությանը և լրացրեց աշխարհում իրականացվող բարի գործերի մի փոքրիկ մասնիկը։

 

Մենք ուրախ ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամը, լինելով Հայաստանում այս գաղափարի մասին տարածողը, օգտակար նախաձեռնություններ իրականացրեց՝ ժպիտներ ու ջերմություն պարգևելով դրանց կարիքն ունեցող մարդկանց։

 

Ապրիլի 6-ին, չնայած անձրևային եղանակին, միացանք «Էկո աղբի» կազմակերպած նախաձեռնությանը՝ թղթի և պլաստիկե տարաների հավաքման ու վերամշակման նպատակով դրանց տեղափոխման գործընթացին։  

 

Ապրիլի 7-ին կազմակերպեցինք  ֆեյսբուքյան խաղ՝ հուսալով, որ մարդիկ կսովորեն ոչ միայն բարին ստանալ, այլ նաև փոխանցել ուրիշներին՝ առանց առիթի, առանց ակնկալիքի։

 

Ապրիլի 8-ին գարնանային փոքրիկ տոն պարգևեցինք Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեցներին՝ այցելելով նրանց և մեզ հետ տանելով օրն ավելի հետաքրքիր դարձնող զբաղմունքի առարկաներ՝ գրքեր, խաղեր (դոմինո, շաշկի, նարդի, շախմատ, լոտո), խաչբառներ, օրացույցներ,  գրել-նկարելու պարագաներ։ Ողջունելի էր, որ այս նախաձեռնությանն աջակցեցին մեր նախագծերից մեկի՝ «Բարի ընթրիքի» գործընկեր-ռեստորանները (Ankyun Italian Home RestaurantDolmama - Armenia's RestaurantGarunGouroo Club & GardenTufenkian Kharpert Restaurant), որոնց շնորհիվ տարեցների համար կազմակերպեցինք համեղ հյուրասիրություն։

 

Հույս ունենք, որ բարին գործելը կամ մարդկանց օգնելը կդառնա սովորույթ և մեր առօրյայի  անբաժանելի մաս։

 

Հիշեցնենք, որ մեր կարևոր առաքելություններից մեկը որակյալ կրթություն ստանալու հարցում օգնելն  է հայաստանցի, արցախցի և սփյուռքահայ անվճարունակ ընտանիքների՝  «Այբ» ավագ դպրոց ընդունված երեխաներին։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին