«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի մեր երիտասարդ թիմը Տավուշում է - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի մեր երիտասարդ թիմը Տավուշում է
  • «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի մեր երիտասարդ թիմը Տավուշում է

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի մեր երիտասարդ թիմը Տավուշում է

25 Հոկտեմբերի / 2019

 

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի մեր երիտասարդ թիմը Տավուշում է և մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչներին ներկայացնում է «Քան» ակադեմիայի հնարավորությունները և օգտակար բոլոր գործիքները։

 

Հոկտեմբերի 11-ին և 18-ին «Քան» ակադեմիայի մեր թիմն այցելել է Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդ քաղաքներ, որտեղ կազմակերպվել են «Քան» ակադեմիայի աշխատարաններ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մաթեմատիկայի ուսուցիչների համար։ Մեր թիմը նրանց ծանոթացրել է հարթակին ու առցանց գործիքներին։ Նրանք «Քան» ակադեմիայի թիմի հետ միասին գրանցվել են կայքում, օգտվել դրա հնարավորություններից և բացահայտել հարթակի կիրառման հնարավոր մոդելները ինչպես դասարանում, այնպես էլ արտադասարանական պարապմունքների ժամանակ: Իսկ աշակերտների հետ հանդիպումների ժամանակ «Քան»-ը կօգնի նրանց գրանցվել իրենց իսկ ուսուցիչների ստեղծած առցանց դասարաններում:

 

«Քան» ակադեմիան մարզում տարածում է առցանց կրթության մշակույթը և հնարավորություններ ստեղծում ուսուցիչների և աշակերտների համար օգտվելու ժամանակակից կրթական հարթակից և սովորելու նորագույն փոխգործուն մեթոդներով։

 

Հիշեցնենք, որ այս նախաձեռնության շնորհիվ Տավուշի սահմանամերձ գյուղերի 19 դպրոցի 5-8-րդ դասարանների 360 աշակերտ հնարավորություն կստանա խորացնելու մաթեմատիկայի գիտելիքները, իսկ 30 ուսուցիչ՝ նոր նյութերի ու տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավելու ուսուցման որակը։ Նախատեսվում է հոկտեմբերի 11-ից մինչև տարեվերջ անցկացնել 27 աշխատարան Տավուշի մարզի Ակնաղբյուր, Վազաշեն, Ոսկեպար, Կիրանց, Դովեղ, Դիտավան, Բերքաբեր, Բարեկամավան, Աճարկուտ, Լուսաձոր, Լուսահովիտ, Ջուջևան, Չինարի, Այգեպար, Ն. Կարմիրաղբյուր, Վարագավան, Չինչին, ՆԾաղկավան, Իծաքար համայնքների դպրոցներում։

 

Դուք ևս կարող եք աջակցել «Քան» ակադեմիայի այս նախաձեռնությանը և նպաստել սահմանամերձ համայնքներում կրթության որակի բարելավմանը։

 

Մենք միասին կարող ենք որակյալ և ժամանակակից կրթությունը հասանելի դարձնել Տավուշում։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին