«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Արամ Փախչանյանը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Արամ Փախչանյանը

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Արամ Փախչանյանը

20 Դեկտեմբերի / 2019

 

Դեկտեմբերի 19-ին «Այբ» կրթական հիմնադրամի նոր՝ ութերորդ գումարման հոգաբարձուների խորհուրդն անդրանիկ նիստում ՀԽ նախագահ է ընտրել Արամ Փախչանյանին։

Արամ Փախչամյանը «Այբ»-ի համահիմնադիրներից է, «Այբ» դպրոցի տնօրենը և «ABBYY» ընկերության փոխնախագահը, մի շարք հիմնադրամների ու ընկերությունների խորհուրդների անդամ։

 

Նոր խորհուրդը ձևավորվել է դեկտեմբերի 12-ին և գործելու է 2 տարի։ ՀԽ կազմում ընդգրկված է յոթ անդամ. ներհամայնքային ընտրությունների արդյունքում  հիմնադրամի կառավարման ղեկավար մարմնում համախմբվել են մարդիկ, ովքեր գիտակցում են յուրաքանչյուրի կյանքում կրթության կարևորությունը և կամենում ստեղծել որակյալ ու բազմակողմանի կրթական միջավայր:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին