«Այբ»-ի մրցույթները կրթության գաղափարի շուրջ միավորել են հազարավոր երեխաների - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ»-ի մրցույթները կրթության գաղափարի շուրջ միավորել են հազարավոր երեխաների

«Այբ»-ի մրցույթները կրթության գաղափարի շուրջ միավորել են հազարավոր երեխաների

01 Հուլիսի / 2019

«Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած դպրոցական մրցույթները նպատակ ունեն բարձրացնելու ուսման հանդեպ աշակերտների հետաքրքրությունը, նորովի ներկայացնելու դպրոցական առարկաները, խթանելու հայ աշակերտների մասնակցությունը միջազգային մրցույթներին, օգնելու երեխաների ներուժի բացահայտմանը և նրանց ինքնադրսևորմանը։ Շուրջ 11 տարի «Այբ»-ը կազմակերպում է նաև մրցույթների մրցանակակիր երեխաների և մասնակից դպրոցների մրցանակաբաշխություններ։

Հունիսի 17-26-ը ՀՀ բոլոր մարզերում և Արցախում տեղի ունեցան «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթի, «Մեղու 2018» հայերենի մրցույթի և «Ռուսական արջուկ 2018» ռուսաց լեզվի մրցույթի ավելի քան 3100 մրցանակակիր երեխաների և վերոնշյալ մրցույթներին մասնակցած դպրոցների մրցանակաբաշխությունները:

«Մեղու 2018» մրցույթն ունեցել է 35419 մասնակից 969 դպրոցից, 1187 մրցանակակիր,  6 հաղթող՝

Մովսիսյան Արշակ, 3-րդ դասարան, Երևանի «Օհանյան» կրթահամալիր,

Գևորգյան Գագիկ, 6-րդ դասարան, Երևանի «Քվանտ» վարժարան,

Բալայան Շուշաննա, 7-րդ դասարան, Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց,

Հունանյան Մելինե, 8-րդ դասարան, Գյումրու Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոց,

Գրիգորյան Լուսինե, 11-րդ դասարան, Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոց,

Բաղրամյան Աստղիկ, 12-րդ դասարան, Գյումրու «Ֆոտոն» վարժարան։

«Կենգուրու 2019» մրցույթն ունեցել է 38616 մասնակից 1036 դպրոցից, 1474 մրցանակակիր, 3 հաղթող՝

 Եգորյան Ծովակ, 6-րդ դասարան, Երևանի թիվ 197 հիմնական դպրոց,

Գևորգյան Գագիկ, 6-րդ դասարան, Երևանի «Քվանտ» վարժարան,

Բադալյան Մերի, 8-րդ դասարան, ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց։

«Ռուսական արջուկ 2018»-ն ունեցել է 8006 մասնակից, 313 դպրոց, 379 մրցանակակիր, 1 հաղթող՝

Արմեն Ֆլջյան, 10-րդ դասարան, Գյումրու «Ֆոտոն» վարժարան։

Այս տարիների ընթացքում աննախադեպ շատ աշակերտ է մասնակցել այբական մրցույթներին, ինչը փաստում է դրանց թե՛ սիրված, թե՛ ճանաչված լինելու մասին։
«Կենգուրու» մաթեմատիկական, «Մեղու» հայերենի և «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթներն ունեցել են՝

Հայաստանից 635 279 մասնակից,

Արցախից 26 972 մասնակից,

ընդհանուր առմամբ՝ 662 251 մասնակից։

«Այբ» կրթական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում մրցույթներին աջակցող բոլոր գործընկերներին` Երևանի քաղաքապետարանին, բոլոր մարզպետարաններին, հյուրընկալ դպրոցներին և ուսուցիչներին, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ու ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, որոնց հովանու ներքո են անցկացվել բոլոր երեք մրցույթները:

«Այբ» կրթական հիմնադրամը ևս մեկ անգամ շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին, հաղթողներին, մասնակից բոլոր երեխաներին և դպրոցներին։

Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք տարածել սովորելու և լավագույնին ձգտելու մշակույթը։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին