«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծում է դպրոցների հորիզոնական համագործակցության հարթակ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծում է դպրոցների հորիզոնական համագործակցության հարթակ
  • «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծում է դպրոցների հորիզոնական համագործակցության հարթակ
  • «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծում է դպրոցների հորիզոնական համագործակցության հարթակ
  • «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծում է դպրոցների հորիզոնական համագործակցության հարթակ
  • «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծում է դպրոցների հորիզոնական համագործակցության հարթակ
  • «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծում է դպրոցների հորիզոնական համագործակցության հարթակ

«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծում է դպրոցների հորիզոնական համագործակցության հարթակ

14 Մայիսի / 2019

 

«Այբ» կրթական հիմնադրամն իր գործունեության և ծրագրերի իրականացման ընթացքում համագործակցում է հանրակրթական մի շարք դպրոցների հետ, որոնց հետ միասին բացահայտում է լավագույն կրթական փորձն ու մշակույթը, տարածում դրանք՝ այդ համագործակցությամբ ոգևորելով նաև այլ դպրոցների։ Համագործակից դպրոցներից յուրաքանչյուրն ունի իր կուտակած փորձը, արժեքները և լավագույն ավանդույթները, որոնք ստեղծվել են ջանքերի և նվիրվածության շնորհիվ։ «Այբ» կրթական հիմնադրամը, կարևորելով այս համագործակցությունը, ձևավորված ներուժն ու կրթության ապագայի համատեղ տեսլականը, նախաձեռնում է դպրոցների հորիզոնական համագործակցության հարթակ, որի նպատակն է լավագույն կրթական փորձի ճանաչումը և տարածումը։ Արդեն կա նման համագործակցության հաջողված փորձ. Հայաստանում և Արցախում այսօր ունենք «Արարատյան բակալավրիատ» ծրագրով վերապատրաստված 100-ից ավելի ուսուցիչ, որոնք, անկախ ծրագրի կասեցումից, օգտագործում են այս վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտությունները՝ յուրաքանչյուրն իր դպրոցում ու համայնքում ամրագրելով կրթության որակի նոր նշաձող։ Նույնը կարելի է ասել «ԱյբԼաբ»-երի, հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող դպրոցական մրցույթների ու այլ ծրագրերի վերաբերյալ։ Այս հարթակը հնարավորություն կտա դպրոցներին սովորելու միմյանցից, ծանոթանալու միմյանց փորձին, քննարկում-հանդիպումների արդյունքում վեր հանելու ոլորտային նշանակություն ունեցող խնդիրներ և գտնելու դրանց լուծման տարբերակները։

 

Աշխատանքային առաջին հանդիպմանը մասնակցում էին «Արարատյան բակալավրիատ» ծրագրի մասնակից և «ԱյբԼաբ» ունեցող դպրոցների տնօրենները, «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության ձևաչափն ու քայլերը՝ ուղղված մարզային դպրոցներում լաբորատոր նոր կարողությունների ստեղծմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, նախագծային ուսումնառության տարածմանը, կրթական հետազոտությունների իրականացմանը և այլն։ «Այբ»-ը նպատակ ունի մեծացնելու այս շրջանակը՝ ավելի շատ շահառուների հնարավորություն ընձեռելով կիրառելու «Այբ»-ի հաջողված փորձը։

 

«Հանդիպմանը ներկա դպրոցների հետ մենք անցել ենք երկար, մարտահրավերներով լի, բայց միևնույն ժամանակ արդյունավետ ճանապարհ։ Մեր համագործակցությունը կարող է ընդգրկել բազմաթիվ այլ ծրագրեր ևս, սակայն մենք առաջնահերթ ուզում ենք ստեղծել հարթակ, որտեղ դպրոցները կարող են հորիզոնական ուղղությամբ համագործակցել իրար հետ, կիսել իրենց փորձը և համատեղ ծրագրեր իրականացնել»,-նշեց «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

 

Խնդիրների համակարգում, կատարելագործում, նոր աշխատաոճ, մասնագիտական զարգացում, համագործակցություն, քննարկումներ, զարգացում. դպրոցների տնօրենները կարծում են, որ սրանք այն ակնկալիքներն ու անելիքներն են, որոնք ուղենշում են հետագա համատեղ գործունեությունը։

Առաջիկայում ևս սպասվում են աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ ցանցի համակարգման և անելիքների ծրագրման շուրջ։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին