«Այբ» կրթական հիմնադրամն ունի հոգաբարձուների նոր խորհուրդ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ» կրթական հիմնադրամն ունի հոգաբարձուների նոր խորհուրդ

«Այբ» կրթական հիմնադրամն ունի հոգաբարձուների նոր խորհուրդ

13 Դեկտեմբերի / 2019

 

«Այբ»-ի կառավարման և գործունեության համակարգային բարեփոխումների շրջանակում ինստիտուցիոնալացվել է ղեկավար մարմինների ձևավորման գործընթացը։  «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների  խորհրդի կազմն ընտրվել է նոր կանոնակարգերով ու ընթացակարգերով՝ հիմնված մասնակցային ու բաց մոդելի վրա և ներհամայնքային քվեարկության արդյունքում։

Հիմնադրամի հոգաբարձուների նորաստեղծ խորհուրդն իր աշխատանքը մեկնարկել է 2019 թ. դեկտեմբերի 12-ից և կգործի 2 տարի։

Հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի կազմում են՝

 

Աշոտ Մկրտչյանը («ՎԻԶԱ ԿՈՆԿՈՐԴ ԳՐՈՒՊ»-ի նախագահ, Հայաստան, ՌԴ),

Արամ Փախչանյանը («Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, Հայաստան),

Արտակ Հովհաննիսյանը (EPAM ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, ՌԴ),

Դավիթ Յանը (ներկայացուցիչ՝ Գագիկ Գրիգորյան) (ABBYY, iiko, Platius ընկերությունների հիմնադիր, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, ԱՄՆ),

Լևոն Ղազարյանը (անհատ ներդրող, ԱՄՆ),

Կարեն Մուսայելյանը (HiQu Capital ընկերության հիմնադիր, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, ԱՄՆ),

Սամվել Դովլաթյանը («Մելինեթ» ՍՊԸ-ի հիմնադիր, Հայաստան)։

 

ՀԽ-ում Դավիթ Յանի ներկայացուցիչն է Գագիկ Գրիգորյանը: Նա ոչ միայն Դավիթ Յանի, այլ նաև «Այբ»-ի համահիմնադիրներից շատերի ֆիզիկայի ուսուցիչն է, ներկայումս աշխատում է «Այբ» ավագ դպրոցում որպես ֆիզիկայի ավագ ուսուցիչ:

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 1-ից գործում է նաև «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը,  որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Սկսվում է «Այբ»-ի զարգացման նոր փուլ, որը շարունակելու է նպաստել մեր երկրում կրթության վերափոխմանը և նոր ծրագրերի տարածմանը Հայաստանում, Արցախում և սփյուռքում:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին