Կայացավ «Այբ» դպրոցի ամանորյա բարեգործական տոնավաճառը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Կայացավ «Այբ» դպրոցի ամանորյա բարեգործական տոնավաճառը
  • Կայացավ «Այբ» դպրոցի ամանորյա բարեգործական տոնավաճառը
  • Կայացավ «Այբ» դպրոցի ամանորյա բարեգործական տոնավաճառը
  • Կայացավ «Այբ» դպրոցի ամանորյա բարեգործական տոնավաճառը
  • Կայացավ «Այբ» դպրոցի ամանորյա բարեգործական տոնավաճառը

Կայացավ «Այբ» դպրոցի ամանորյա բարեգործական տոնավաճառը

03 Դեկտեմբերի / 2018

 

Դեկտեմբերի 2-ին «Այբ» դպրոցում կայացավ տարվա ամենասիրված և սպասված միջոցառումը՝ ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը կազմակերպել էին «Այբ» դպրոցի շրջանավարտները։

 

Շուրջ 7 ժամ տևած տոնավաճառի բոլոր հյուրերը ոչ միայն ծանոթացան ձեռագործ տարբեր աշխատանքների և ունեցան հնարավորություն՝ յուրօրինակ ամանորյա նվերներ գնելու իրենց և իրենց հարազատների համար, այլև վայելեցին շրջանավարտների կազմակերպած մի շարք միջոցառումներ՝ երգ ու պարից մինչև  տոնածառի խաղալիքների պատրաստում ու նվերների յուրօրինակ փաթեթավորում, որոնք յուրահատուկ գույներ ու է՛լ ավելի տոնական տրամադրություն հաղորդեցին օրվան։

 

Ցուցահանդես-վաճառքի արդյունքում հավաքվեց 1.486.760 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կուղղվի «Այբ» դպրոցի Գ մասնաշենքի աշակերտական անհատական պահարանների ձեռքբերմանը՝ այդպիսով տալու երեխաներին հնարավորություն՝ պատշաճ կերպով օգտվելու դասագրքերից, կոկիկ պահելու դասասենյակները և ավելորդ ծանրություն չկրելու ուսերին, ինչը վնասակար է առողջության համար։

 

«Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման թիմն ու «Այբ» դպրոցի շրջանավարտների ակումբը երախտագիտություն են հայտնում մեր համայնքի յուրաքանչյուր անդամի՝ այս նպատակի իրագործման մեջ ներդրում ունենալու, ինչպես նաև աշակերտների համար կրթական ավելի հետաքրքիր միջավայր ստեղծելու համար։

 
Նշենք, որ «Այբ» դպրոցում 1 աշակերտ 1 պահարան հարաբերակցությունն ապահովելու համար անհրաժեշտ էր 226 պահարան, իսկ դրանք ձեռք բերելու համար՝ 9,5 միլիոն ՀՀ դրամ։ Այս նպատակով իրականացված ֆոնդահայթայթման նախկին միջոցառումների շրջանակում (այս տարին ներառյալ) նշված գումարից հավաքվել է 5.886.760 միլիոն ՀՀ դրամ։

 

Այսօր անհատական պահարանների նախագիծն ավարտին հասցնելու համար դեռ անհրաժեշտ է 3․613․240 միլիոն ՀՀ դրամ։ Այս նպատակով ֆոնդահայթայթման աշխատանքները կշարունակվեն 2019 թվականին։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին