Հայոց լեզվի տեսանյութերի ստեղծման մրցույթ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Հայոց լեզվի տեսանյութերի ստեղծման մրցույթ

Հայոց լեզվի տեսանյութերի ստեղծման մրցույթ

10 Սեպտեմբերի / 2018

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը սկսում է նոր՝ հայոց լեզվի տեսանյութերի ստեղծման նախագիծ և հայտարարում հայոց լեզվի քերականության բաժնի տեսանյութերի մրցույթ:

 

Ինչ է անհրաժեշտ անել

 

Ընտրեք հայոց լեզվի քերականության մեկ թեմա, որը ներառված է դպրոցական ուսումնական ծրագրում։

 

Խորությամբ պատրաստվեք թեմայի ներկայացմանը։

 

Ձայնագրեք հետաքրքիր ու վիզուալ լուծումներով տեսանյութ, որտեղ նյութը կարծես բացատրում եք ձեր ընկերոջը կամ փոքր եղբորը:

 

Ձայնագրված և մոնտաժված տեսանյութը MP4 ձևաչափով, ինչպես նաև Ձեր ինքնակենսագրականը, ուղարկեք vacancy@ayb.am էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրի դաշտում նշելով «Khan Academy: Armenian Video Contest»։

 

Տեսանյութի տևողությունը պետք է չգերազանցի 10 րոպեն և լինի հեղինակային՝ ամբողջությամբ պատրաստված ու ձայնագրված տեսանյութի հեղինակի կողմից:

 

Տեսանյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թ. սեպտեմբերի 17-ը:

 

Լավագույն տեսանյութերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի և հնարավորություն կունենան աշխատելու «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի նոր՝ հայոց լեզվի տեսանյութերի շտեմարանի ստեղծման նախագծում: Աշխատանքի ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

 

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի մասին

 

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը զբաղվում է էլեկտրոնային ռեսուրսների թարգմանությամբ ու ստեղծմամբ։ Մեր առաքելությունը համաշխարհային մակարդակի՝ ամենքին և ամենուրեք հասանելի որակյալ և անվճար կրթության ապահովումն է։ Նախագիծն իրականացվում է 2017 թվականի հուլիսից «Այբ» հիմնադրամի միջոցով և «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ։

 

Նախագիծը նպատակ ունի թարգմանելու «Քան» ակադեմիայի մաթեմատիկայի, գիտության և արվեստի նյութերի շարքը, ինչպես նաև ստեղծելու հայոց լեզվի քերականության տեսանյութերի շարք։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին