Շարունակվում է համագործակցությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Շարունակվում է համագործակցությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ
  • Շարունակվում է համագործակցությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ
  • Շարունակվում է համագործակցությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ

Շարունակվում է համագործակցությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ

04 Հունիսի / 2018

 

Մայիսի 23-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը (ԱԵՊԱ) կնքեցին պայմանագիր, որով կշարունակվի համագործակցությունը երկու կողմերի միջև: ԱԵՊԱ-ն կշարունակի իրականացնել հանրակրթական դպրոցներում «ազգային երգ ու պար» առարկայի ներդրման ծրագիրը (հեղինակ` Գագիկ Գինոսյան) և առարկայի ուսուցիչների վերապատրաստումը:

 

Այս տարի առարկայի վերապատրաստման դասընթացները՝ 6-7-րդ դասարանների ծրագրով, Երևանում և Արմավիրում կմեկնարկեն հունիսի 4-ից, իսկ Վայոց ձորում՝ հունիսի 19-ից: Հունիսի 18-ից ծրագրին կմիանա Երևանի ևս 53 դպրոց, որոնց ուսուցիչները վերապատրաստման դասընթացներին կմասնակցեն 5-րդ դասարանի ծրագրով: Այսպիսով, առարկան ներդրված կլինի Երևանի բոլոր միջին դպրոցների ծրագրում:

 

Վերապատրաստման ծրագիրը մշակվել է «Կարին» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: «Կարին» ՀԿ-ն է մշակել նաև վերապատրաստումների ընթացքում օգտագործվող օժանդակ նյութերը, այդ թվում՝ տեսական նյութերն ու պարեղանակները:

 

Հաջողություն ենք մաղթում թե՛ վերապատրաստող, թե՛ վերապատրաստվող ուսուցիչներին և ցանկանում արդյունավետ աշխատանք:

 

 

«Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը ստեղծվել է 2015 թ.: Հիմնադիրներն են «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ և «ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ: 2016 թ. ԱԵՊԱ-ն և ԿԳՆ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, իսկ 2017 թ. ԱԵՊԱ-ն դարձել է «ազգային երգ ու պար» առարկայի ներդրման ծրագիրն իրականացնողը: Արդեն 4 տարի է, ինչ առարկան դասավանդվում է հանրակրթական դպրոցներում:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին