«Բարի ընթրիքի» առաջին ձեռքբերումները - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Բարի ընթրիքի» առաջին ձեռքբերումները

«Բարի ընթրիքի» առաջին ձեռքբերումները

29 Դեկտեմբերի / 2017

«Բարի ընթրիք» նոր նախագիծը, որն ուղղված է համալրելու «Այբ» ավագ դպրոցի կրթաթոշակային ֆոնդն ու հոգալու մասնավորապես ՀՀ մարզերից և Արցախից 25 աշակերտների ուսման ծախսերն ու կացարանը Երևանում, ունեցավ հաջող մեկնարկ: Անցնող տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին մենք անցկացրինք 9 բարեգործական ընթրիք հայտնի, հաջողակ, հետաքրքիր հյուրերի հետ, գտանք մայրաքաղաքի լավագույն 6 ռեստորանները, որոնք համաձայնեցին անհատույց համեղ ընթրիքով հյուրասիրել մեր նախագծի բոլոր հյուրերին, և հավաքեցինք 2.792.615 ՀՀ դրամ՝ շնորհիվ 14 մասնակիցների, ովքեր նվիրատվություններ փոխանցեցին «Այբ»-ի կրթաթոշակային ֆոնդի հաշվին: Հետևեք մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջին կամ #Goodwill Dinner և #MeetEatBenefit հեշթեգերին, կարդացեք բոլոր մանրամասները, մասնակցեք մեր «բարի» ընթրիքներին, արեք ձեր բարի առաջարկներն ու ստացեք ձեր կուռքի հետ անհատապես ընթրելու և, իհարկե, բարի գործ անելու հնարավորություն՝ հանուն տաղանդավոր և խելացի երիտասարդների կրթության և ապագայի:
 

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ

նախագծի հյուրերին՝
Դավիթ Յանին (ABBYY, iiko, Findo, Plazius հիմնադիր, ԱՄՆ/Ռուսաստան),
Վահան Քերոբյանին (Menu Group-ի հիմնադիր, բիզնեսմեն, Հայաստան),
Հասմիկ Պապյանին (օպերային երգչուհի, Ավստրիա),
Նուռին (ոսկերիչ, դիզայներ, նկարիչ, Հայաստան),
Ռալֆ Յիրիկյանին (VivaCell MTS-ի գլխավոր տնօրեն, Հայաստան),
Արամ MP3-ին (երգիչ, շոումեն, Հայաստան),
Արմեն Օրուջյանին (FAST-ի տնօրեն, ԱՄՆ),
Շուշանիկ Արևշատյանին (գործարար, ռադիոկայանների տնօրեն, Հայաստան),
Ժիրայր Ավանյանին (ռեստորանային ոլորտի գործարար, Հայաստան).
 

հովանավոր ռեստորաններին՝
Ai Leoni,
Ankyun Italian Home Restaurant,
Casa de España,
Dolmama – Armenia’s Restaurant,
Sinatra Restaurant,
Tunfenkian Kharpert Restaurant.

բոլոր 14 մասնակից-նվիրատուներին՝
Վիկտոր Սարտակով-Կորժովին (Ռուսաստան),
Աշխեն Մելիքսեթյանին (Հայաստան),
Տիգրան Յուզբաշյանին (Հայաստան),
Գագիկ Հարությունյանին (Հայաստան/Ռուսաստան),
Ամալյա Ստեփանյանին (Հայաստան),
Արտյոմ Մելտոնյանին (Հայաստան),
Նարինե Մանուկյանին (Հայաստան),
Արման Հարությունյանին (Հայաստան),
Մարիամ Մովսիսյանին (Հայաստան),
Սեդրակ Սարգսյանին (ԱՄՆ),
Նունե Մանուկյանին (Հայաստան),
Լուսինե Քասարջյանին (Հայաստան/ԱՄՆ),
Վարդանուշ Պետրոսյանին (Հայաստան),
Արա Մարգարյանին (Հայաստան)։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին