Մեկնարկել է հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Մեկնարկել է հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը

Մեկնարկել է հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը

12 հոկտեմբերի / 2021

Մեկնարկել է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը
 
Այս տարի ևս բարձրագույն ղեկավար մարմինների ընտրություններն անցնելու են բարելավված կանոնակարգերով։ Իրագործված փոփոխությունները նպատակ ունեն «Այբ» համակարգի գործունեությունը դարձնելու առավել թափանցիկ ու օրինակելի և մեծացնելու իրագործվող ծրագրերի թիվն ու ազդեցության շրջանակը։ «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների  խորհուրդների կազմը ձևավորվում է 2 տարի ժամկետով՝ մասնակցային ու բաց մոդելի հիման վրա՝ ըստ հաստատված կանոնակարգերի ու ընթացակարգերի։

 
Ստորև կարող եք ծանոթանալ «Այբ» կրթական հիմնադրամի կանոնակարգային փաստաթղթերին։

«Այբ» կրթական հիմնադրամի կանոնադրությունը

«Այբ»-ի «էթիկայի վերաբերյալ առաջարկները»

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ ձևավորման կարգը

ՀԽ-ի ձևավորման գործընթացի համառոտ նկարագրությունը

 
Դպրոցի ՀԽ-ի ձևավորման կարգին ծանոթացեք այստեղ։
 
Եթե հետաքրքրված եք ՀԽ-ի ձևավորման գործընթացով և չեք ստացել էլեկտրոնային ծանուցում Ձեր էլ. հասցեին, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ. հասցեով:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին