2023 թվականին Հայաստանը՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, հյուրընկալելու է «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցության տարեկան գագաթնաժողովը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • 2023 թվականին Հայաստանը՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, հյուրընկալելու է «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցության տարեկան գագաթնաժողովը

2023 թվականին Հայաստանը՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, հյուրընկալելու է «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցության տարեկան գագաթնաժողովը

25 Նոյեմբերի / 2019

ԱՄՆ Չիկագո քաղաքում անցկացվեց «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցության (Association Kangourou sans Frontières, AKSF) 27-րդ տարեկան գագաթնաժողովը։ Այս կազմակերպությանը Հայաստանն անդամակցում է 2008-ից՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի: Գագաթնաժողովին մասնակցում են «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն անցկացնող 87 երկրների ներկայացուցիչներ։ Այս երկրներից 60-ը AKSF-ի հիմնական անդամներ են, 18-ը՝ ժամանակավոր, և 9-ը՝ դիմորդ:

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր. ամփոփվել են «Կենգուրու 2019»-ի արդյունքները, ընտրվել է «Կենգուրու 2020»-ի խնդիրների փաթեթը, որը յուրաքանչյուր մասնակից երկիր թարգմանելու է իր լեզվով և պատրաստելու փաթեթը եկող մրցույթի համար: Հայաստանն այն եզակի երկրներից է, որ «Կենգուրուն» անցկացնում է մեկից ավելի լեզվով:

Տեղի ունեցան նաև «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցության նոր նախագահի ընտրությունները: Նախագահ է ընտրվել Շվեյցարիայում «Կենգուրուն» անցկացնող կազմակերպության ներկայացուցիչ Մայկե Ակվելդը (Meike Akveld):

Քննարկվել են նաև տարբեր կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ 2020-2023 թթ.-ին գագաթնաժողովի անցկացման երկրների ցանկերը: Հայաստանը՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, ս. թ. ապրիլին ի թիվս այլ երկրների դիմում էր ներկայացրել AKSF-ի վարչությանը` 2023 թ.-ին AKSF-ի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու համար: Ուրախ ենք հայտնելու, որ գագաթնաժողովը միաձայն ընդունել է Հայաստանի թեկնածությունը, և մեր երկիրը՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, 2023 թվականին կհյուրընկալի «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցության տարեկան գագաթնաժողովը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք բոլորիս, առաջին հերթին՝ Հայաստանում ու Արցախում «Կենգուրուի» բոլոր մասնակից աշակերտներին ու դպրոցներին:

Մեզ համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալել «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցության տարեկան գագաթնաժողովը: Այս ընտրությունը փաստում է, որ Հայաստանը՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, վստահելի գործընկեր է միջազգային կարևոր այս հարթակում, և «Կենգուրուի» կազմակերպման դրական փորձը Հայաստանը ճանաչելի է դարձնում միջազգային կրթական ասպարեզում:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին