«Այբ» կրթական հիմնադրամն արդեն իններորդ տարին անընդմեջ Հայաստանում և յոթերորդ տարին անընդմեջ Արցախում կազմակերպում ու անցկացնում է աշխարհի ամենասիրված ու ամենազանգվածային դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»:
Այս տարի այն տեղի կունենա մարտի 16-ին։
Սիրելի աշակերտներ, շտապեք կատարել մասնակցության վճարն ու գրանցվել ձեր դպրոցում մինչև փետրվարի 17-ը:
Մրցույթին մասնակցելու հրավեր- փաթեթները՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1279 դպրոցներ:
Մանրամասների համար այցելեք www.kangaroo.am կայք:
Հայաստանում և Արցախում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:
Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:
Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկեր՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ:
Տեղեկատվական հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ: