«Ցույց տվեք աշակերտներին, որ ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը նրանց շուրջ են և ամենուր», Մարկ Հարդման - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Ցույց տվեք աշակերտներին, որ ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը նրանց շուրջ են և ամենուր», Մարկ Հարդման
  • «Ցույց տվեք աշակերտներին, որ ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը նրանց շուրջ են և ամենուր», Մարկ Հարդման

«Ցույց տվեք աշակերտներին, որ ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը նրանց շուրջ են և ամենուր», Մարկ Հարդման

29 Հունիսի / 2018

 

Դոկտոր Մարկ Հարդմանը Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի գիտության դասախոս է, որը Հայաստանում էր Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրի շրջանակում:

 

Դոկտոր Հարդմանի հետ զրուցել ենք դպրոցում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը խթանելու շուրջ․ ստորև՝ 3 միտք, որ առանձնացրել ենք զրույցից։

 

1․Ցույց տալ աշակերտներին, որ գիտությունը նրանց շուրջ է

 

Գիտությունն ընդարձակ թեմա է. սովորելու և բացահայտելու բաներն անթիվ են, և սա կարող է իսկապես հետաքրքիր լինել աշակերտների համար: Կարծում եմ, որ երիտասարդների մեծ մասն իսկապես հետաքրքրված է աշխարհում տեղի ունեցող երևույթներով, բայց եթե դպրոցները կամ ուսուցիչները ուշադիր չլինեն, ապա երեխաները կարող են կորցնել այդ «կայծն» ու հետաքրքրությունը: Աշակերտներին գիտությամբ գրավելու համար կարևոր է առաջացնել նրանց հետաքրքրությունը՝ ցույց տալով, որ գիտությունը` ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, նրանց շուրջ են և ամենուր, ներառյալ նրանց կյանքը:

 

2․ Կենտրոնանալ աշակերտների կարիքների վրա

 

Այցիս ընթացքում աշխատել եմ այն մասնագետ-ուսուցիչների հետ, որոնք ներգրավված են Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրում, և նրանց հետ աշխատանքիս ընթացքում հասկացել եմ, որ նրանք չափազանց նրբանկատ են և սիրում են հարցեր տալ: Հետաքրքրական է, որ այդ բոլոր հարցերը հիմնականում ուղղված էին մեկ բանի՝ հասկանալու, թե ինչպես կարող են խթանել իրենց աշակերտների ուսումնառությունը: Եվ սա չափազանց կարևոր և տպավորիչ է, քանի որ նրանց բոլոր մտքերը կենտրոնացած են իրենց աշակերտների վրա:

 

3․ Կիրառել փոքր քայլերի ռազմավարությունը

 

Կարծում եմ անհրաժեշտ է մտածել՝ ինչպես շախմատում: Բոլորս համամիտ ենք, որ շախմատը կարևոր է՝ զարգացնելու աշակերտների ռազմավարական մտածելակերպի զարգացման և հաջորդ քայլի որոշման համար: Սակայն շախմատը նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում, երբ նկատի ենք ունենում ուսուցիչների աշխատանքը: Ուսուցիչները մշտապես կատարում են փոքրիկ քայլեր և միշտ պետք է ունենան ռազմավարություն, այն է՝ թե դեպի ուր են ցանկանում տեղաշարժել այդ փոքր կտորները և արդյո՞ք դրանք տանում են դեպի իրենց նպատակը՝ դեպի մրցախաղը հաղթելը: Եվ մրցախաղը հաղթելով ես նկատի ունեմ գլխավոր նպատակը՝ երեխաներին կրթելը:


 

***

Դոկտոր Հարդմանի հետ զրույցն ամփոփեցինք այն մտքով, որ կարևոր է համադրել գիտությունն ընկալման այլ եղանակների հետ և դիտարկել այն նաև արժեքների, հասարակության համատեքստում, ինչը պարզապես հզոր մոտեցում է և ինչն անում է Արարատյան բակալավրիատը:

 

Անի Բաբայան

Արարատյան բակալավրիատի հաղորդակցության մասնագետ

 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին