Խնկոյանում «Մեղուն» հինգ աշակերտի համար իսկական տոն դարձավ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Խնկոյանում «Մեղուն» հինգ աշակերտի համար իսկական տոն դարձավ

Խնկոյանում «Մեղուն» հինգ աշակերտի համար իսկական տոն դարձավ

29 Հոկտեմբերի / 2019

ՀՀ բոլոր մարզերից և Արցախից հազարավոր երեխաներ մասնակցեցին «Մեղու 2019» հայերենի մրցույթին։ Լոռու մարզի Խնկոյանի հիմնական դպրոցը նույնպես մասնակցում էր մրցույթին։ Մրցույթի մասնակցության հայտն ուղարկելու պահին այն ուներ 5 աշակերտ, որոնք բոլորն էլ ցանկացել էին մասնակցել մրցույթին։

Արդեն մոտիկից տեսնում ես Խնկոյան գյուղի դպրոցը՝ մի մեծ ու գեղեցիկ շինություն։ Դարպասներից ներս ես մտնում, և քեզ դիմավորում են Խնկո Ապոր արձանը և խնամված աշնանային բակը։ Զարմանքով հարցնում ես՝ մի՞թե այդքան քիչ երեխա է սովորում այստեղ։

Խնկոյան գյուղը Լոռու և Շիրակի մարզերի սահմանագծին է. ուսուցիչներն ասում էին. «Մենք Լոռու մարզի ամենավերջին գյուղն ենք»։ Մեծ, տաք ու լուսավոր դպրոցում ընդամենը վեց աշակերտ է սովորում։ «Մեղու մրցույթի գրանցման պահին հենց հինգ աշակերտ ունեինք, որը 100 տոկոսանոց մասնակցության ցուցանիշ էր մեր դպրոցից», — պատմում է տնօրեն ընկեր Առաքելյանը։ «Այնուհետև ևս մեկ աշակերտ եկավ մեր դպրոց սովորելու»։ Դպրոցի անվան ցուցատախտակի մոտ էլ հենց փակցված է «Մեղու 2019»-ի պաստառը։

Միշան, Վեներան, Լիլիթը, Ռոմանը և Ավետը Խնկոյանի այն հինգ հերոսներն են, որոնց շնորհիվ դպրոցն այս տարի մասնակցում է «Մեղու» մրցույթին։

«Հենց իրենք են ցանկացել մասնակցել և խնդրել, որ դպրոցը մասնակցության հայտ ներկայացնի», — ասում է աշակերտների հայոց լեզվի ուսուցչուհի ընկեր Քերոբյանը։

Երբ մտանք դասարան, որտեղ պետք է անցկացվեր մրցույթը, սպիտակ վերնաշապիկներով, լուրջ տրամադրված 5 ուրախ դեմք մեզ էր ժպտում։ 5-ն էլ պայծառ, լայն ժպիտներով սպասում էին մրցույթին։

Կանոնները բացատրելուց հետո լսեցինք «Մեղու»-ի խորհուրդները և ուրախ տրամադրությամբ սկսեցինք։ Միշան անընդհատ ժպտում էր, Ավետը՝ լուրջ դեմքով մտածում։

1 ժամ 15 րոպե հետո բոլորն ուրախ, երջանիկ հանձնեցին պատասխանների ձևաթղթերը, և գնացինք դպրոցի բակում լուսանկարվելու։ Պարզվեց, որ Միշայի քույրիկը «Կենգուրուի» մրցանակակիր է եղել, իսկ Ռոմանն ուզում է ոստիկան դառնալ: Հինգն էլ ասում էին, որ պարզապես ուզում էին փորձել իրենց ուժերը և այս շարժման մի մասնիկը դառնալ։ Դե իհարկե, հույս ունեին նաև, որ ճիշտ են գրել առաջադրանքները և լավ արդյունքներ կունենան։

Խնկոյանում «Մեղուն» հինգ աշակերտի համար իսկական տոն դարձավ՝ գիտելիքի, մտածելու և նորը տեսնելու։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին