«Սխալ, ստրես, վերլուծություն». հաջողության բանաձև - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Սխալ, ստրես, վերլուծություն». հաջողության բանաձև
  • «Սխալ, ստրես, վերլուծություն». հաջողության բանաձև
  • «Սխալ, ստրես, վերլուծություն». հաջողության բանաձև

«Սխալ, ստրես, վերլուծություն». հաջողության բանաձև

01 Ապրիլի / 2019

«Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հաջողության բանաձև» հարթակի հյուրն այս անգամ Doping Creative Advertising-ի ղեկավար Հայկ Սիմոնյանն էր։ «Այբ» դպրոցում նա ներկայացրեց հաջողության իր բանաձևը՝ սեփական սխալների ու ձախողումների պատմությամբ. «Առաջ՝ ընկնելով»։ Ստրեսային իրավիճակները նորմալ են, սխալվելը՝ պարտադիր, հիասթափությունը՝ անխուսափելի։ Դրանք են վերելքի կանոնները։ Կարևորն այն է, թե ինչպիսին է քո վերաբերմունքը, ինչպե՛ս ես ԸՆԿՆԵԼՈՎ, բայց, այնուամենայնիվ, ԱՌԱՋ ընթանում։ Լինելով ոլորտի հայտնի կազմակերպություններից մեկի հիմնադիրն ու ղեկավարը՝ Հայկ Սիմոնյանը պատմեց, թե ո՛ր կետերից սկսած է սկսել մտածել սեփական սխալների մասին, ո՛ր հանգամանքներն են «ստիպել» հիմք ստեղծել հաջողակ կազմակերպություն հիմնադրելու համար։

 

Յուրաքանչյուր մարդու ճանապարհին կան սխալներ և ձախողումներ, որոնք պետք է պարզապես վերլուծել և առաջ անցնել։ «Սխալ, ստրես, վերլուծություն»։ Ահա այս բանաձևով ներկայացրեց Հայկ Սիմոնյանը հաջողության՝ սխալների հիման վրա կառուցված ուղին։

 

«Միայն չեն սխալվում այն մարդիկ, ովքեր ոչինչ չեն անում»։ «Կարևոր է ճիշտ և վստահելի գործընկեր գտնելը, մարդիկ, որոնց կարող ես վստահել և որոնց մոտիվացիան միայն փողը չէ»։ «Պետք չէ մտածել, որ կան մեծ ու փոքր գործեր»։ «Ուրբաթ երեկո. այն պարզապես երևույթ է, ոչ թե միայն աշխատանքային շաբաթվա ավարտ։ Պետք է պարզապես «ուրբաթ երեկո»-ով պարգևատրես ինքդ քեզ, երբ ինչ-որ կարևոր գործ ես հաջողությամբ ավարտել»։ «Հասկանալ, թե որն է տաղանդավորի և պրոֆեսիոնալի միջև եղած տարբերությունը»։ «Ուրիշ մարդու հաջողության դեպքում դու տեսնում ես այն հաջողությունը, որը նա է ցույց տալիս»։ Սրանք էին այն հիմնական կետերը, որոնց շուրջ Հայկը ներկայացրեց հաջողության գաղտնիքները։

 

«Այբ» կրթական հիմնադրամի «Հաջողության բանաձև» հարթակի հյուրը պատասխանեց հյուրերի բազմաթիվ հարցերին։ Մեր հյուրն ամենից շատ հավանեց կրթության մասին հնչած հարցը՝ «Ի՞նչ եք կարծում, անհրաժե՞շտ է արդյոք բարձրագույն կրթությունը լավ բիզնեսի, հաջողության հասնելու ու լավ ապագայի համար։ Արդյո՞ք անհրաժեշտ է դիպլոմը»։

 

Ի պատասխան՝ Հայկը նշեց, որ ամեն ինչի հիմքում, այնուամենայնիվ, կրթությունն է, նաև ինքնակրթությունը։ Պետք է պարզապես հասկանալ, թե ինչ է քեզ պետք։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին