«Այբ» ակումբին միացավ ևս մեկ անդամ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ» ակումբին միացավ ևս մեկ անդամ

«Այբ» ակումբին միացավ ևս մեկ անդամ

03 Օգոստոսի / 2018

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Այբ» ակումբը համալրվել է նոր անդամով «Այբ»-ի ընտանիքին է միացել Արսեն Աղաջանյանը՝ «Ազգային բնապահպանական արդյունաբերական դաշինք» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, «Դար» հիմնադրամի և «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի համահիմնադիրը:

 

«Այբ» ակումբի անդամներն այն անհատներն են, որոնք կանգնած են «Այբ»-ի գաղափարախոսության հետևում, մշակում են «Այբ»-ի ռազմավարությունը, մշտապես աջակցում «Այբ»-ի ծրագրերին և ապահովում դրանց կայուն իրագործումն ու զարգացումը: Ակումբի անդամները նաև ստանձնում են պատասխանատվություն՝ լինելու «Այբ» դպրոցի շրջանավարտների մենտոր և իրենց խոսքով ու գործով աջակցելու և օրինակ ծառայելու երիտասարդ սերնդի կայացման ճանապարհին: Այսօր «Այբ» ակումբն ունի 42 անդամ։

 

«Այբ» ակումբը հիմնադրվել է 2006 թվականին և միավորում է մարդկանց, ովքեր գիտակցում են կրթական համակարգի կատարելագործման կարևորությունը երկրի զարգացման գործում ու ձգտում համակարգված ներդրումներով փոփոխություններ բերել ոլորտում՝ հանուն Հայաստանի բարօրության։ «Այբ» ակումբը, սահմանելով «Այբ» կոչվող կրթական շարժման գաղափարային բովանդակությունն ու զարգացման ռազմավարությունը, իր առաքելությունն իրականացնում է «Այբ» կրթական հիմնադրամի գործունեության միջոցով:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին