2018 թվականի փետրվարի 21-ին Քեմբրիջի համալսարանի գնահատման կենտրոնի ընդունելության քննությունների ատեստավորման բաժնի կողմից «Այբ» դպրոցը հայտարարվեց միջազգային քննական կենտրոն։
Կենտրոնում կարելի է հանձնել 21 քննություն, որոնք հնարավորություն կտան ընդունվելու Քեմբրիջի համալսարան և մի քանի այլ անգլիական համալսարան տարբեր մասնագիտական ուղղվածություններով։ Քննություններն ընդգրկում են արևելագիտություն, բժշկություն, տնտեսագիտություն, գրականություն, պատմություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն, ճարտարագիտություն և այլ առարկաներ։ Քննությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Քննական կենտրոնի գործունեության մասին ավելի մանրամասն տեղեկություններ շուտով հասանելի կլինեն «Այբ» դպրոցի կայքում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։