Գործնական վերապատրաստում Արարատյան բակալավրիատի դպրոցների բնագիտական առարկաների ուսուցիչների համար - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Գործնական վերապատրաստում Արարատյան բակալավրիատի դպրոցների բնագիտական առարկաների ուսուցիչների համար

Գործնական վերապատրաստում Արարատյան բակալավրիատի դպրոցների բնագիտական առարկաների ուսուցիչների համար

28 Օգոստոսի / 2020

Օգոստոսի 26-28-ը «Այբ» կրթական հիմնադրամն ու «Այբ» դպրոցը Արարատյան բակալավրիատի (ԱԲ) դպրոցների բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) ուսուցիչների և լաբորանտների համար անցկացրեց լաբորատոր գործնական դասեր վարելու հագեցած վերապատրաստում, որին մասնակցեցին 60 ուսուցիչ և լաբորանտ: Առցանց տեսական մասին հաջորդեց երկօրյա գործնական մասն «Այբ» դպրոցում, որտեղ մասնակիցները մանրամասն գործնական գիտելիքներ ստացան պետության տրամադրած նոր սարքավորումներով արդյունավետ և թիրախային աշխատելու վերաբերյալ:

«Ավագ դպրոցները ստացել են բավականին շատ լաբորատոր սարքավորումներ ու գույք, բայց ո՛չ բոլոր դպրոցներում են պատրաստ գործնականորեն արդյունավետ կիրառելու այդ սարքավորումները։ Այդ նպատակով մենք գործընկեր դպրոցների հետ նախաձեռնեցինք ինտենսիվ վերապատրաստման այս ծրագիրը՝ մինչ այդ ունենալով նաև նրանցից նման առաջարկ և գնահատելով վերապատրաստման ցանկությունն ու պահանջարկը։ Հույս ունենք, որ արդյունքները երկար սպասել չեն տա ուսուցիչներին և, որ ամենակարևորն է, մեր աշակերտներին։ Երբ ուսուցչական համայնքն ուժեղ է, բոլոր մարտահրավերներն են հաղթահարելի» (Սոնա Կոշեցյան, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն):

«Այբ» կրթական հիմնադրամն արդեն իսկ հանրապետության տարբեր, այդ թվում՝ մարզային դպրոցներում հաջողությամբ ստեղծել է տեխնոլոգիապես հագեցած առարկայական 11 «ԱյբԼաբ»՝ վերազինմանը զուգահեռ ներդնելով դասավանդման կատարելագործված մեթոդաբանություն և դասավանդողներին ապահովելով անհրաժեշտ հմտություններով։ Մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շատ թվով ուսուցիչ և լաբորանտ ստանան այս փորձը, հատկապես որ այն հնարավորություն կտա պետությունից ստացված նոր լաբորատոր սարքավորումներն առավել արդյունավետ կիրառելու և դրանով բարձրացնելու ինչպես դասավանդման, այնպես էլ այդ առարկաները սովորելու շահադրդումն ու արդյունավետությունը:

«Ինչպես միշտ, մեծ ուրախությամբ հյուրընկալեցինք ուսուցիչներին «Այբ» դպրոցում, մեր դռները միշտ բաց են գործընկերների համար, նաև Covid-ի պայմաններում։ Այս վերապատրաստումը

շատ կարևոր և արդիական է մեր ուսուցիչների համար» (Դավիթ Սահակյան, «Այբ» դպրոցի տնօրեն):

Վերապատրաստումների մասնակից, Վայքի ավագ դպրոցի քիմիայի ուսուցիչ Այծեմիկ Հարությունյանի կարծիքով՝ դպրոցում ուսուցիչները սովորաբար գործնական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չեն ունեցել կամ սարքավորումների, կամ նյութերի պակասի պատճառով: «Իսկ այժմ սարքավորումները կան, բայց քանի որ տարիներ շարունակ ուսուցիչները գործնական աշխատանքներ իրականացնելու հմտություններ չեն ունեցել, բնականաբար նրանք նոր վերապատրաստման կարիք իրոք ունեն: Կարծում եմ՝ սա բավականին օգտակար կլինի բոլոր ուսուցիչների համար, և նրանք իրենց հետ կտանեն շատ լավ հմտություններ և նոր ձևավորված լաբորատորիաներում արդեն կկարողանան աշակերտների հետ շատ ավելի հաջող գործնական աշխատանքներ անցկացնել»:

Հույս ունենք, որ վերապատրաստման արդյունքում ավագ դպրոցների աշակերտները նոր որակի լաբորատոր դասերի մասնակից կդառնան:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին