Վազի՛ր «Այբ»-ի համար - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Վազի՛ր «Այբ»-ի համար

Վազի՛ր «Այբ»-ի համար

17 Հոկտեմբերի / 2018

Հոկտեմբերի 21-ին մեր սիրելի մայրաքաղաքում տեղի կունենա Երևանյան վազքի մարաթոն:

 
Այս տարի «Այբ» կրթական հիմնադրամը միացել է այդ կարևորագույն միջոցառմանը՝ որպես հինգ պաշտոնական բարեգործական նախագծերից մեկը: Հիմնադրամի նպատակն է՝ հավաքել «Այբ» ավագ դպրոցում սովորող մեկ երեխայի համար մեկ ուսումնական տարվա կրթաթոշակը (2 800 000 դրամ):


Հիշեցնենք, որ կրթաթոշակը տրամադրվում է ՀՀ մարզերից և Արցախից այն երեխաներին, ում ընտանիքը հնարավորություն չունի վճարել ուսման վարձը։


Մասնակցի՛ր մարաթոնին և օգնի՛ր երեխաներին ստանալ կրթություն: 

 
Միացեք մեզ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9.00-ին, Հանրապետության 37 հասցեում:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին