Ինչպես գտնել հավասարակշռությունը. պատմում են հաջողած կանայք - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Ինչպես գտնել հավասարակշռությունը. պատմում են հաջողած կանայք

Ինչպես գտնել հավասարակշռությունը. պատմում են հաջողած կանայք

02 Հուլիսի / 2019

«Այբ» կրթական հիմնադրամը «Հաջողության բանաձև» հարթակի ու վարպետության դասերի միջոցով հնարավորություն է ընձեռում տարբեր տարիքի, հետաքրքրությունների և նախասիրությունների տեր մարդկանց ստանալ նոր գիտելիքներ և կիրառել դրանք հաջողության սեփական բանաձևը ստեղծելիս։

Հունիսի 22-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) երևանյան գրասենյակում տեղի ունեցավ «Հաջողության բանաձևի» «Women Power» խորագրով միջոցառումը՝ skill.am-ի հետ համագործակցությամբ։ Նախագծի հարթակում արդեն 3-րդ անգամ հաջողակ կանայք էին՝ Haze կենտրոնի հիմնադիր տնօրեն Կարինե Չիբուխչյանը, «Ֆիգարո» ռեստորանային ցանցի գործադիր տնօրեն Անի Հովակիմյանը, երգչուհի, մոդել, դերասանուհի և երգահան Իվետա Մուկուչյանը։ Մեկ հարթակում էին համախմբվել կանայք, որոնք բազմաթիվ նմանություններից ու տարբերություններից զատ ունեն մեկ ընդհանրություն՝ համարձակ են, սիրում են իրենց գործը և պայքարում դրա հաջողության համար։

Կարինե Չիբուխչյանի կարծիքով՝ պետք է հավասարակշռել ընտանիք-աշխատանք հարաբերակցությունը և չվախենալ որևէ նախաձեռնությունից, փոփոխությունից կամ էլ նոր միջավայրից. Մոսկվայից վերադառնալուց հետո նա կարողացել է հանուն նպատակի հաղթահարել ծագած դժվարությունները։ Անի Հովակիմյանը խորհուրդ է տալիս  աշխատել ու լավ աշխատել. հաջողության նրա գրավականն ամբողջությամբ ներդրվելն է որևէ նախաձեռնության մեջ։ Երգչուհի Իվետա Մուկուչյանը պատմեց երաժշտական կարիերա սկսելու իր ճանապարհի մասին և ընդգծեց՝ չնայած շոու-բիզնեսի արտաքին փայլին՝ դրա տակ մեծ աշխատասիրություն ու տքնաջան օրեր  են։

Անձնական պատմությունները, այդ թվում՝ ձախողումներն ու դժվարությունները,  ամենաշատն են օգնում հասկանալու՝ ինչից խուսափել կամ առաջ շարժվելու որ ճանապարհն ընտրել։ Խոսնակներին ուղղված բազմաթիվ հարցերից պարզ դարձավ՝ միջոցառման մասնակիցները ոգևորված են և նոր պատմություններով ու գաղափարներով հարստացած։

«Այբ» կրթական հիմնադրամը «Հաջողության բանաձևի» խոսնակների միջոցով արդեն 31 անգամ է անցկացնում վարպետության դասեր մասնագիտացման կամ կայացման ճանապարհը բռնած մարդկանց, առավելապես՝ երիտասարդների համար։

Հիմնադրամը շնորհակալություն  է հայտնում «ՀԲԸՄ Հայաստանին», «Գարուն» սրճարանին, «Անկյուն» իտալական տուն-ռեստորանին, GITELIQ Creative Forum-ին և «Կարս» ազգագրական երգի-պարի համույթին՝ «Women Power» նախագծին աջակցելու համար։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին