«Այբ» կրթական հիմնադրամն ունի նոր ՀԽ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ» կրթական հիմնադրամն ունի նոր ՀԽ

«Այբ» կրթական հիմնադրամն ունի նոր ՀԽ

17 դեկտեմբերի / 2021

Ավարտվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) ձևավորման գործընթացը։ Առաջիկա երկու տարում ՀԽ-ի լիազորությունները կատարելու են՝

 

Արամ Փախչանյանը,

Արթուր Բերդը,

Արտակ Հովհաննիսյանը,

Դավիթ Յանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Բունարջյան),

Կարեն Մուսայելյանը,

Կարո Սարգսյանը,

Տիգրան Հարությունյանը։

 

Հիմնադրամի ՀԽ-ն բաղկացած է յոթ անդամից, որոնք ընտրվում են «Այբ»-ի կանոնադրությամբ սահմանված երեք խմբերից:

 

Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի ընտրությունները կայացել են ըստ գործող կանոնակարգի՝ թափանցիկության, համայնքի ներառականության և արդյունավետության սկզբունքներով։ Կառավարման այս կազմը, որում «Այբ» գաղափարի ակունքներում կանգնած նվիրյալներ են, կառաջնորդի հիմնադրամին դեպի նոր ու նշանակալի կրթական նպատակներ և կշարունակի «Այբ»-ի՝ լավագույն կրթությունը բոլորին հասանելի դարձնելու առաքելությունը։

 

«Այբ» համայնքը երախտագիտություն է հայտնում 8-րդ գումարման հոգաբարձությանը՝ մարտահրավերներով և անորոշությամբ լի ժամանակահատվածում հիմնադրամի ռազմավարական կառավարումն ապահովելու, ծրագրերի զարգացմանն ու ազդեցության շրջանակի ընդլայնմանն անմիջականորեն նպաստելու համար։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին