«Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը հաջողություն մաղթեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մեկնող պատանիներին - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը հաջողություն մաղթեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մեկնող պատանիներին

«Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը հաջողություն մաղթեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մեկնող պատանիներին

05 Նոյեմբերի / 2019

Նոյեմբերի 5-ին «Ռոստելեկոմի» գլխամասային գրասենյակում հյուրընկալվել էին Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի 2019 թ. միջազգային փուլի հայաստանյան մասնակից Minders թիմի պատանիները և «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները։

Պատանիները մեկնելու են Հունգարիայի Գյոռ (Gyor) քաղաք՝ մասնակցելու և Հայաստանը ներկայացնելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO)՝  նոյեմբերի 8-10-ը կայանալիք միջազգային փուլին, որն իր շուրջ համախմբելու է 73 երկրի 423 թիմ։ 2016 թ.-ից միջազգային այս մրցույթն անցկացվում է նաև Հայաստանում, և նրա հայաստանյան ներկայացուցիչը և ազգային փուլի միակ ու պաշտոնական կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է։

2018 թ.-ից ՌՀՕ-ի հայաստանյան ազգային փուլի անցկացմանը և արտերկրում միջազգային փուլին հաղթող թիմերի մասնակցությանը աջակցում է «Ռոստելեկոմ Հայաստանը»։

«Ուրախ ենք հյուրընկալելու ձեզ մեր գրասենյակում։ Նման միջազգային օլիմպիադաներին մասնակցությունը լուրջ ձեռքբերում և փորձառություն է յուրաքանչյուրի համար։ Մենք արդեն երկրորդ տարին է՝ գործակցում ենք «Այբ» հիմնադրամի հետ և վստահ եմ, որ մասնակցությունը միջազգային հարթակներում ևս մեկ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը, հայ երիտասարդների ստեղծագործ միտքը և միևնույն ժամանակ՝ Հայաստան բերելու նոր գաղափարներ ու տեխնոլոգիական լուծումներ։ Հաջողություններ եմ մաղթում ձեզ Հունգարիայում կայանալիք մրցաշարում, ինչպես նաև նորանոր ձեռքբերումներ՝ հետագա ուսման ընթացքում»,—նշեց «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը պատանիների հետ հանդիպման ընթացքում՝ հավելելով, որ ռոբոտաշինությունն ապագայի ամենաարագ զարգացող ուղղություններից է։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան 2019 թ․-ին նվիրված է խելացի քաղաքներին։ Օլիմպիադային մասնակցող թիմերը նախագծում, կառուցում ու ծրագրավորում են ռոբոտներ, որոնք պետք է կարողանան իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի խոսքով՝ «Այբ»-ի կարևոր նպատակներից է հայ երեխաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու Հայաստանը միջազգային տարբեր մրցաշարերում ու հարթակներում։ «Վստահ եմ, որ, ՌՀՕ-ին մասնակցելով, այս երեխաները ոչ միայն իրենց ուժերը կփորձեն նոր մակարդակներում, այլ նաև փորձը, ձեռք բերած հմտություններն ու նաև ոգևորությունը կդարձնեն ապագայի ուղենիշ՝ հասնելու նոր նպատակների ու արդյունքների»,— նշեց Սոնա Կոշեցյանը։ Այս համատեքստում տնօրենը արդյունավետ համարեց «Ռոստելեկոմի» հետ համագործակցությունը. օրեցօր ավելի ու ավելի շատ երեխաներ են հետաքրքրվում ռոբոտաշինությամբ ու նոր գաղափարներով։ «Հույս ունեմ, որ հենց այս երեխաներն են փոխելու մեր երկրի զարգացման ընթացքը՝ կոնկրետ այս դեպքում  մեր քաղաքը դարձնելով «ավելի խելացի»»,— մեկնող թիմին ոգևորեց Սոնա Կոշեցյանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն «Այբ» կրթական հիմնադրամն անցկացրել է հունիսի 23-ին։ Մրցույթի ավարտին լավագույն արդյունք է ցուցաբերել Minders թիմը (ներկայացնում էր Mind Center կազմակերպությունը): Թիմի պատանի ինժեներներ երկու Դավիթներն ու Լևոնը իրենց մարզիչ Դավիթ Մանուչարյանի հետ շարունակել են մարզումները և շուտով կմասնակցեն նաև միջազգային փուլին։ Ամռան ընթացքում երեխաները ազգային փուլի մասնակից հինգ թիմերի կազմում մասնակցել են նաև Դանիայի Օրհուս քաղաքում կայացած ՌՀՕ-ի ընկերական մրցույթին (WRO Friendship Challenge) և 42 երկրներից ժամանած թիմերի շարքում զբաղեցրել 16-րդ հորիզոնականը։

Օլիմպիադան Հայաստանում անցկացվում է 2016 թ.-ից։ Այն խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում, օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին