Ամփոփվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը. մեր մասնակիցները կառուցում էին ապագայի խելացի քաղաքներ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Ամփոփվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը. մեր մասնակիցները կառուցում էին ապագայի խելացի քաղաքներ

Ամփոփվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը. մեր մասնակիցները կառուցում էին ապագայի խելացի քաղաքներ

28 Հունիսի / 2019

Հունիսի 23-ին «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) ազգային փուլը: 2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միակ պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչն է Հայաստանում: Երկրորդ տարին անընդմեջ ազգային փուլի անցկացմանը և արտերկրում միջազգային փուլին հաղթող թիմերի մասնակցությանն աջակցում է «Ռոստելեկոմ Հայաստանը»։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի մրցութային մասի լավագույն արդյունք է արձանագրել Minders թիմը, որը մրցել է սովորական մրցույթի տարրական տարիքային խմբում (Lego Education-ի EV3 հավաքածուներով): Ազգային փուլում թիմն արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի: Minders թիմը ներկայացնում է Mind Center կազմակերպությունը: «Այբ» կրթական հիմնադրամը հայտ է ներկայացրել ՌՀՕ-ի միջազգային կազմակերպչին ՌՀՕ-ի միջազգային փուլում Minders թիմի մասնակցության համար: ՌՀՕ-ի միջազգային փուլը տեղի կունենա 2019 թ. նոյեմբեր ամսին Հունգարիայում:

Հարկ է նշել, որ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի ընդհանուր արդյունքներով լավագույն արդյունք է արձանագրել RoboCode թիմը, որը մրցել է WeDo խաղում։ WeDo-ն մրցութային չի համարվում, և ազգային փուլում այս կատեգորիայով լավագույն արդյունք արձանագրած թիմը չի կարող մասնակցել ՌՀՕ-ի միջազգային փուլին։ RoboCode թիմը ներկայացնում է Whiz Code Academy կազմակերպությունը: ՌՀՕ-ի ազգային փուլում երեխաներն արժանացել են 2-րդ կարգի դիպլոմի:

Ռոբոտների համաշխարհային 16-րդ օլիմպիադայի ազգային փուլին այս տարի մասնակցում էին 10 թիմեր, որոնք հավաքվել էին խելացի քաղաքներ կառուցելու կարգախոսով և իրենց ռոբոտների հետ պայքարում էին հաղթանակի համար։ Օլիմպիադային մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում էին ռոբոտներ, որոնք պետք է կարողանային իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:

 «Երկրորդ տարին ենք աջակցում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը Հայաստանում և հաղթողների մասնակցությանը համաշխարհային հարթակներում: 2018 թ.-ին հայաստանյան հաղթող թիմը Թաիլանդում ի թիվս 456 միջազգային թիմերի բավական հաջող ներկայացավ. դա լուրջ փորձառություն էր երեխաների համար: Տարեցտարի ավելանում է ուշադրությունը դպրոցական տարիքից նման կարևոր հմտությունների ձևավորման հանդեպ, ինչը շատ ուրախալի է, և մենք այս կերպ մեր ներդրումն ենք ունենում գործընթացում: Մասնակցությունը միջազգային հարթակներում հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը, հայ երիտասարդների ստեղծագործ միտքը և միևնույն ժամանակ՝ Հայաստան բերելու նոր գաղափարներ ու տեխնոլոգիական լուծումներ»,— ասում է «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Օլիմպիադան խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսանումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը: Մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը պետք է կարողանա իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել։

«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան եզակի մրցույթ է, անցկացվում է միջազգային ամենաբարձր մակարդակով, և հաղթող թիմը հնարավորություն է ստանում մասնակցելու միջազգային փուլին։ Հայաստանն արդեն 3 տարի է՝ մասնակցում է նաև միջազգային փուլին և հաջողություններ գրանցում միջազգային այս կարևոր ասպարեզում։ Առաջադրանքները դժվար են, բայց երեխաները կարողացել են այդ առաջադրանքները շատ լավ կատարել. դա մեզ համար շատ ոգևորիչ է։ Այս մրցույթով մենք ուզում ենք նաև ասել, թե ինչու է կարևոր ռոբոտաշինությունը։ Առանձին ճյուղերը՝ ծրագրավորումը, մեքենաշինությունը, ապագայում միգուցե ինչ-որ փոփոխություններ կրեն, սակայն ռոբոտը՝ որպես առանձին երևույթ, դեռ երկար տարիներ շարունակելու է լինել և մեծացնել իր ներկայությունը մեր կյանքում։ Եթե երեխաները հասկացան այս ամենը դեռ մանկուց, ապագայում շատ ճկուն կարող են լինել, համակերպվել տեխնոլոգիական փոփոխություններին և պատրաստ լինել աշխատելու այս ուղղություններով»,- ասում է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը։

Օլիմպիադայի ազգային փուլի մասնակից թիմերը ներկայացնում էին հետևյալ կառույցներն ու կազմակերպությունները՝ Mind Center, Whiz Code Academy, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ՀԱՊՀ ավագ դպրոց, ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, Աշնակի միջնակարգ դպրոց:

«Այբ» կրթական հիմնադրամը հպարտ է, որ կարողացել է այսպիսի հարթակ ստեղծել մեր երեխաների համար, որը հնարավորություն է ընձեռում նրանց օգտագործելու իրենց գիտելիքները, սովորելու միմյանցից և ավելի շատ սիրելու ռոբոտաշինությունը՝ ապագայի մասնագիտություններից մեկը։

Մենք կարևորում ենք ոլորտի զարգացման առաջնահերթությունը և ազդեցությունը մեր ապագայի վրա։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին