Լավ որակի կյանք ունենալու միակ և կարևորագույն երաշխիքը կրթությունն է - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Լավ որակի կյանք ունենալու միակ և կարևորագույն երաշխիքը կրթությունն է

Լավ որակի կյանք ունենալու միակ և կարևորագույն երաշխիքը կրթությունն է

06 Սեպտեմբերի / 2019

«Կենգուրու», «Մեղու» և «Ռուսական արջուկ» մրցույթների երիտասարդ հերոսների պատվիրակությունն օգոստոսի 30-ին ՀՀ վարչապետի նստավայրում էր՝ հանդիսավոր պայմաններում ստանալու դպրոցական այս մրցույթներում լավագույն արդյունքները գրանցելու համար մեդալներն ու հավաստագրերը։ Դպրոցականների պատվիրակությունն այս տարի բաղկացած էր 45 սովորողից (48 մրցանակակիր, որոնցից երեքը կրկնակի մրցանակակիր են). նրանցից երեքը՝ «Կենգուրու»-ի, վեցը՝ «Մեղու»-ի և մեկը «Ռուսական արջուկ»-ի բացարձակ հաղթողներն են, իսկ մնացածը՝ յուրաքանչյուր մարզում և Արցախում, ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբում այս երեք մրցույթներից լավագույն արդյունք արձանագրած աշակերտները:

Արդեն 9 տարի «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ դպրոցական մրցույթների հաղթողներին ընդունում է ՀՀ բարձրագույն ղեկավարությունը։

Նախքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրում հյուրընկալությունը «Այբ» կրթական հիմնադրամը հաղթողների և լավագույնների համար կազմակերպել էր շրջայց «Այբ» դպրոցում, «Զանգակ» հրատարակչությունում և «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում։ Այցերը նպատակ ունեին առավելապես խրախուսելու և ոգևորելու երեխաներին, նոր գիտելիքների ձեռքբերման և նոր ու հետաքրքիր միջավայրերի բացահայտման հնարավորություն տալու նրանց։

«Այբ» դպրոցի սաները մրցանակակիրների հետ շրջայց կատարեցին դպրոցում, նրանց պատմեցին դպրոցի ստեղծման, մասնաշենքերի, դպրոցի առաքելության և դասապրոցեսի կազմակերպման մասին։ Այնուհետև «Զանգակ» հրատարակչության տպագրատանը մեր հաղթողները հնարավորություն ունեցան ծանոթանալու գրքի ստեղծման գործընթացին, «Զանգակ» գրատանը` խոսելու սիրելի գրքերի, հերոսների, դասերի և զբաղմունքների մասին։ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում երեխաներին սպասում էին հայկական արվեստի եզակի նմուշները։ Շրջայցից հետո երեխաները նոր տպավորություններով գնացին ՀՀ վարչապետի հետ հանդիպման։

Ողջունելով ու շնորհավորելով մրցանակակիրներին՝ ՀՀ վարչապետն այս միջոցառումը բնորոշեց որպես կրթության ասպարեզում գրանցված հաջողություններին գնահատանքի տուրք և նշեց. «Ընդհանուր առմամբ, այսօր էլ Հայաստանում շատ է խոսվում մարդկանց կյանքի որակի մասին: Բայց մենք բոլորս նաև այս դահլիճից, նաև այս առիթներով պետք է շատ հստակ ուղերձ հղենք մեր երիտասարդությանը, առաջին հերթին՝ մեր երեխաներին, որ լավ որակի կյանք ունենալու միակ և կարևորագույն երաշխիքը կրթությունն է. կրթությունն է, որ երաշխավորում է մարդու կյանքի բարձր որակը»։

«Այբ» կրթական հիմնադրամը կարևորում է, որ կրթության ոլորտում ունեցած հաջողությունները լինեն շարունակական, գնահատվեն ըստ արժանվույն, բերեն նոր ոգևորություն ու նոր ձգտումներ։ «Այբ» դպրոցը, «Զանգակ» հրատարակչությունը և «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը մեզ աջակցեցին՝ երեխաների համար դարձնելու այս օրն անմոռանալի ու տպավորիչ՝ հյուրընկալելով նրանց և հետաքրքիր ժամանց ու շրջայց կազմակերպելով:

Լուսանկարները` ՀՀ վարչապետի պաշտոնական կայք

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին