Մեկնարկել է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Մեկնարկել է «Այբ» կրթական հիմնադրամի  և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը

Մեկնարկել է «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման գործընթացը

02 Հոկտեմբերի / 2019

 

«Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի կառավարման և գործունեության համակարգային բարեփոխումների շրջանակներում իրականացվում է մասնակցայնություն, հաշվետվողականություն և արդյունավետություն խթանող նոր գործընթաց. hաստատվել են բարձրագույն ղեկավար մարմինների՝ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի ընտրությունների նոր կանոնակարգերը։

 

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդն իրականացնում են փոփոխությունների՝ արդեն մեկնարկած ծրագիրն ամբողջությամբ, որը նպատակ ունի «Այբ» համակարգի գործունեությունը դարձնել առավել թափանցիկ ու օրինակելի, իրագործել նոր ծրագրեր ու մեծացնել ազդեցության շրջանակը։

 

Ծանոթացե՛ք հիմնադրամի և դպրոցի ղեկավար մարմինների (ՀԽ) ձևավորման կարգերին ու փաստաթղթերին։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին