Պատանի քիմիկոսների 12-րդ մրցաշարն ունի հաղթող - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Պատանի քիմիկոսների 12-րդ մրցաշարն ունի հաղթող
  • Պատանի քիմիկոսների 12-րդ մրցաշարն ունի հաղթող
  • Պատանի քիմիկոսների 12-րդ մրցաշարն ունի հաղթող
  • Պատանի քիմիկոսների 12-րդ մրցաշարն ունի հաղթող
  • Պատանի քիմիկոսների 12-րդ մրցաշարն ունի հաղթող
  • Պատանի քիմիկոսների 12-րդ մրցաշարն ունի հաղթող

Պատանի քիմիկոսների 12-րդ մրցաշարն ունի հաղթող

12 մայիսի / 2022

2022 թվականի Պատանի քիմիկոսների մրցաշարում (ՊՔՄ) հաղթող ճանաչվեց «Հերացի» թիմը։ Կիսաեզրափակիչ փուլի մասնակից 10 թիմերից 4-ը մասնակցեցին մայիսի 8-ին կայացած եզրափակիչում, որը տեղի ունեցավ «Այբ» դպրոցում։

 

 

Հաղթողի 4 հավակնորդ թիմերն էին՝

«Ալմաստը» (Վաղարշապատ),

«Լույսը» (Վանաձոր),

«Հերացին» (Երևան),

«Ֆոտոնը» (Գյումրի)։

 

Գիտամարտերի ընթացքում բանավեճի առարկա էին դարձել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են անվտանգությունը լաբորատոր պայմաններում, գաղութացումը Մարսի վրա,  կանաչ քիմիայի պահանջներին բավարարող սկզբնական նյութերի սինթեզը և այլ հետաքրքիր առաջադրանքներ: Մրցաշարի գիտական բանավեճի ձևաչափը թեև թիմային է, բայց թույլ է տալիս առանձնացնել նաև մասնակիցների անհատական որակները։

 

 

Անհատական խաղով առանձնացան՝

Ավետ Բաղդասարյանը՝ լավագույն գրախոս («Լույս»),

Դավիթ Հակոբյանը՝ լավագույն ընդդիմախոս  («Հերացի»),

Վարդան Ասատրյանը՝ լավագույն զեկուցող  («Հերացի»)։

 

 

Սերնդափոխությունն այս մրցաշարի լավագույն ավանդույթներից է․ հատկանշական էր այս տարի նաև ժյուրիի կազմի ընտրությունը։  Գնահատողների թվում էին ոչ միայն ոլորտի փորձառու մասնագետներ, այլև մրցաշարի նախորդ տարիների հաղթող մասնակիցներ։ Համլետ Խաչատրյանը, Րաֆֆի Շահմուրադյանը, Գևորգ Ավանեսյանը, Զոհրաբ Բոյաջյանը, Տիգրան Ծատուրյանը մասնակցել են «Այբ»-ի բնագիտական բոլոր մրցաշարերին՝ ՊՔՄ-ին, Ուսանող քիմիկոսների մրցաշարին և Բնագիտության ուսանողական մրցաշարին։ Նրանցից յուրաքանչյուրն ունի հաջողության իր պատմությունն այս մրցաշարերում և այս տարի հնարավորություն ունեցավ ՊՔՄ-ում ներգրավվելու նաև ժյուրիի անդամի դերում։

 

 

 

Պատանի քիմիկոսների 12-րդ մրցաշարն անցավ գլխավոր գործընկերներ SolarOn-ի և ПрофХолод-ի աջակցությամբ։

 

Մրցաշարն անցնում է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ 2010 թվականից ի վեր։ Այն միավորում է 9-12-րդ դասարանների բոլոր սովորողներին քիմիայի շուրջ՝ հարթակ դառնալով առաջին քայլերն անող գյուտարարների համար։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին