Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի դատավորները բարձր են գնահատել Հայաստանի պատրաստվածությունը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի դատավորները բարձր են գնահատել Հայաստանի պատրաստվածությունը
  • Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի դատավորները բարձր են գնահատել Հայաստանի պատրաստվածությունը
  • Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի դատավորները բարձր են գնահատել Հայաստանի պատրաստվածությունը
  • Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի դատավորները բարձր են գնահատել Հայաստանի պատրաստվածությունը

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի դատավորները բարձր են գնահատել Հայաստանի պատրաստվածությունը

27 Նոյեմբերի / 2018

 

Նոյեմբերի 16-18-ը Թաիլանդի Չիանգմեյ քաղաքում տեղի է ունեցել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլը։ Այս տարի Հայաստանը մրցաշարին ներկայացրել է «Arm Cyber Kids» թիմը։

 

Թիմի անդամներն են քույր և եղբայր 12-ամյա Ինես և 11-ամյա Աշոտ Գասպարյանները, ովքեր այս տարվա Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի հաղթողներն են։

 

Նշենք, որ Հայաստանի թիմը Թաիլանդում իր տարիքային խմբում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ 104 թիմի մեջ՝ ներկայացնելով ռոբոտ, որը կարող է տեսակավորել միրգն ըստ վերջինիս որակի կամ տեսքի։

 

Մեր երեխաները մրցել են այնպիսի երկրների հետ, որոնք երկար տարիների փորձ ունեն այս ոլորտում։ Հավելենք, որ սա Հայաստանի երկրորդ մասնակցությունն է այս միջազգային մրցույթին։  

 

Միջազգային մրցաշարի կազմակերպիչներն ու դատավորները բարձր են գնահատել մեր թիմի պատրաստվածությունը, գիտելիքները և ինքնուրույն աշխատանքի կարողությունները։

 

Հայաստանում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն անցկացվում է 2016 թվականից՝ խթանելու ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման և ճարտարագիտության դասավանդումը, զարգացնելու երեխաների ստեղծարարությունն ու խնդիրներ լուծելու ունակությունները, ինչպես նաև բացահայտելու հանրակրթության ոլորտում տաղանդավոր երեխաներին: Հայաստանում մրցույթի պաշտոնական և միակ լիազորված կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է։

 

Հայաստանում «ՌՀՕ 2018»-ի հովանավորն է «Ռոստելեկոմ» ընկերությունը, գործընկերն է Creativе Educational Technologies (CET) ընկերությունը:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին