- Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ

Ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիր

 

«Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ, իրականացնում է 7-11-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիր․ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում՝  Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ 

Ծրագրի նպատակն է 7-11-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներին ծանոթացնել կլիմայի փոփոխության (ԿՓ) հիմնախնդիրներին և այդ թեմայի շուրջ ուսումնական նախագծային աշխատանքի կազմակերպման ողջ գործընթացին, որը ենթադրում է՝

- նախագծային ուսուցման կապը հանրակրթության պետական չափորոշչի հետ,

- նախագծային ուսուցումը որպես սովորողի ունակությունները ձևավորող, զարգացնող միջոց,

- նախագծային ուսուցումը պլանավորելու հաջորդական քայլերին,

- կլիմայական փոփոխությունների թեմայով նախագծային աշխատանք իրականացնելու հմտություններին,

- նախագծերի իրականացման բյուջեն կազմելու գործիքներին։

 

Ծրագրին կարող են մասնակցել՝

 

Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Վայոց Ձորի 33 համայնքների դպրոցների 7-11-րդ դասարանների և՛ բնագիտական, և՛ հումանիտար հոսքերում դասավանդող ուսուցիչները։ Այդ համայնքներն են՝ 

Ծրագրի ժամանակացույցը՝
 

* Աշխատանքային օրերին նախատեսված վերապատրաստումները տեղի կունենան դասերից հետո: 

 

Ծրագիրը հնարավորություն կտա 7-11-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներին՝

- ամբողջությամբ յուրացնելու նախագծային ուսուցման բովանդակությունն ու քայլերի հաջորդականությունը, որը 2023 թ.-ից  դառնալու է ուսուցչի աշխատանքի հիմնական բաղադրիչներից մեկը,

- փորձառու մենտորների ուղղորդմամբ գործնականորեն կիրառելու ստացված գիտելիքը և հմտանալու նախագծային աշխատանքի կազմակերպման գործում, 

- համապատասխան նախագծով մասնակցելու միջհամայնքային մրցույթի և հաղթելու դեպքում ստանալու աջակցություն՝ նախագիծը կյանքի կոչելու համար: 

Գրանցումը բաց է մինչև ս.թ. մինչև 25․12․22-ը ներառյալ:

 

Հարցերի դեպքում կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով․

հեռ․՝ +374 98 523 707 

Էլ․հասցե՝  [email protected]