Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար
  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար
  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար
  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար
  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար
  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար
  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար
  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար

Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար

Սա «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնած թվով երրորդ դպրոցական մրցույթն է: 2010 թվականից «Այբ» հիմնադրամը Հայաստանում անցկացնում է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը (ՊՔՀՄ)՝ նախատեսված քիմիայի սիրահար աշակերտների համար: Այն փոխներգործուն (ինտերակտիվ) խաղի սկզբունքով իրականացվող մրցույթ է, որում 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում են քիմիայի բարդ առաջադրանքներ, բանավիճում գիտական թեմաների շուրջ և ներկայացնում իրենց հետազոտությունների արդյունքները: Մրցույթը հնարավորություն է տալիս բարձր դասարանի աշակերտներին ամբողջ թիմով փնտրելու և գտնելու լուծումներ այնպիսի հարցադրումների, որոնք այս պահին գուցե դեռ լուծում չունեն:
 

Մրցույթի վերաբերյալ նյութերը կարող եք ներբեռնել այստեղից:


Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Նախաձեռնության գաղափարը և մրցույթի անցկացման տեխնոլոգիան փոխառված են նմանատիպ համաուկրաինական մրցաշարից:

 

Մրցույթն անցկացվում է երեք փուլով.

 

•    Քառորդ եզրափակիչ. թիմերը մասնակցում են քիմիայի վիկտորինային, որի ընթացքում
     սահմանված ժամանակահատվածում պետք է պատասխանեն հարցաշարի հարցերին:
•    Կիսաեզրափակիչ. այս փուլ են դուրս գալիս քառորդ եզրափակիչ փուլում ընտրված թվով 6-12 թիմեր:
•    Եզրափակիչ. մարտին մասնակցում են կիսաեզրափակիչ փուլերում հաղթած թիմերը:
     Եզրափակչի արդյունքում որոշվում է մրցաշարի հաղթողը:

 

Բոլոր երեք փուլերի բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ: Եզրափակիչ փուլի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն ու նրանց մարզիչներն արժանանում են նաև դիպլոմների և մրցանակների: Մասնակիցներին խրախուսելու համար, կիսաեզրափակիչ փուլի արդյունքների հիման վրա, ժյուրին պատվոգրեր է շնորհում նաև «լավագույն զեկուցող», «լավագույն ընդդիմախոս», «լավագույն գրախոս», յուրաքանչյուր թիմում «լավագույն մասնակից» և անհատական արդյունքներով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիր անվանակարգերում։

 

Մրցույթի շնորհիվ աշակերտները սովորում են հետաքրքիր ձևով ներկայացնել լուծման իրենց տարբերակները և ոչ միայն գրավել ժյուրիի և հանդիսատեսի սրտերը վարժ զեկույցով կամ հմուտ ընդդիմախոսությամբ, այլև այդ ամենը հիմնավորել գիտելիքով: ՊՔՀՄ-ն իր շուրջ հավաքում է տարբեր մարզերից քիմիայի նվիրյալ ուսուցիչների ու աշակերտների: Մրցաշարի շնորհիվ ստեղծվում են դպրոց-համալսարան, ուսուցիչ-աշակերտ-դասախոս-գիտնական կապեր:


Ահա մի քանի առաջադրանք, որ մեր դպրոցականները փորձում են գիտական մակարդակով լուծել մրցաշարի շրջանակներում:

 
1.    Մատենադարան։ Բնութագրեք ֆիզիկաքիմիական այն հիմնական գործընթացները, որոնք ընկած են կտավների, գրքերի և ձեռագիր մատյանների «ծերացման» հիմքում: Ինչպե՞ս կարելի է դանդաղեցնել այդ գործընթացը: Նկարագրեք կտավների վերականգնման հիմնական եղանակները և նշեք դրանց թերությունները:
2.    Օրգանիզմը որպես փորձանոթ։ Օրգանիզմը կարելի է դիտարկել որպես կատարյալ փորձանոթ, որտեղ կարգավորված մեխանիզմներով ընթանում են բազմաթիվ և բազմատեսակ ռեակցիաներ: Նկարագրեք որոշ փոխակերպումներ և դրանց խանգարման արդյունքները:
3.     «Անտեսանելի թանաք»։ Առաջարկեք «անտեսանելի թանաքի» և որոշ գործոնների ազդեցությամբ «տեսանելիության» դարձելի փոփոխությամբ օժտված որևէ նյութ կամ նյութերի խառնուրդ: Գնահատեք այդպիսի թանաքի կիրառման հնարավորությունը:

 

Համագործակից կառույցներ

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.
 

Մրցույթի գլխավոր հովանավոր՝  «AZAD Pharmaceuticals» ՍՊԸ

Մրցույթի հովանավորներն են՝  «Կոնվերս Բանկ» ՓԲԸ և «ProfHolod» ՍՊԸ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն

«Կրթություն» շաբաթաթերթ

«Մեդիամաքս» լրատվական գործակալություն

«Վէմ» ռադիոկայան

 

Ավելին

200

աշակերտ 40 թիմով

ՀՀ տարբեր մարզերից և Արցախից մասնակցել է ՊՔՀՄ 2019-2020-ի քառորդ եզրափակչին

  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար
  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար
  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար
  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար
  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար
  • Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար

ՊՔՀՄ 2019-2020

կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը տեղի կունենան 2020 թ․ ապրիլ-մայիս ամիսներին:

Կիսաեզրափակիչ փուլ անցած 17 թիմերը՝

Գյումրու «ֆոտոն», Վանաձորի «Լույս», Երևանի «Օգանեսոն», Գավառի «Գեղամա», Երևանի «Հելիում», Մարտունու «Մոնթեաբերդ», Աբովյանի «Բյուրեղ», Վանաձորի «Ալմաստ»,

Վանաձորի «Էվրիկա», Երևանի «Այբ», Աբովյանի «Ալքիմիկ», Երևանի «Ադրենալին», Երևանի «Հերացի», Երևանի «Ալմաստ», Վանաձորի «Նեյտրինո», Երևանի «Սիրիուս», Երևանի «Շափյուղա»

Մրցաշարի նպատակները

1

Ներգրավել

աշակերտներին գիտական գործունեության մեջ:

 

2

Նպաստել

աշակերտների ստեղծագործական կարողությունների ու գիտական քննարկումներ վարելու հմտությունների զարգացմանը:

 

3

Սովորեցնել

աշակերտներին խմբային աշխատանքի չափանիշներն ու ձևերը:

 

4

Խթանել

քիմիայի արտադասարանական աշխատանքները:

5

Զարգացնել

միջառարկայական կապերը:

6

Մասնակից դարձնել

առաջատար գիտնականներին, ասպիրանտներին և ուսանողներին աշակերտների հետ աշխատանքին:

7

Բարձրացնել

ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության մակարդակը: