Բարի ընթրիք - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Բարի ընթրիք
  • Բարի ընթրիք
  • Բարի ընթրիք
  • Բարի ընթրիք
  • Բարի ընթրիք

Բարի ընթրիք

«Բարի ընթրիք» նախագիծը բարեգործական, շահույթ չհետապնդող նախագիծ է, որի նպատակը հայ երեխաներին ուսման լավագույն հնարավորություն ստանալու հարցում աջակցելն է անկախ նրանց ընտանիքների ֆինանսական վիճակից: Նախագիծը հայտնի, ճանաչված, հետաքրքիր անձնավորությունների հետ բարեգործական հանդիպում-ընթրիքների աճուրդ է: Աճուրդը շահած մասնակիցը նվիրատվություն է կատարում «Այբ» հիմնադրամի կրթաթոշակային ֆոնդին և ապա, որպես շնորհակալություն, հնարավորություն ստանում հանդիպելու հայտնի անձնավորության հետ:

 

Մոտակա երեք տարիների ընթացքում նախագծի շրջանակում հավաքված բոլոր գումարները/նվիրատվությունները ուղղվելու են «Այբ» ավագ դպրոց ՀՀ մարզերից ու Արցախից ընդունված երեխաների ուսման և Երևանում կեցության ծախսերը հոգալուն:

 

Նախաձեռնության մեկնարկից ի վեր (2017 թ․ հոկտեմբեր) «Բարի ընթրիքներ» են կազմակերպվել հետևյալ անձանց հետ (առ 2019 թ․ փետրվար)․

Դավիթ Յան, ABBYY, Findo, iiko, ԱՄՆ,

Վահան Քերոբյան, Menu Group, Հայաստան,

Հասմիկ Պապյան, օպերային երգչուհի, Ավստրիա,

Նուռ, արվետագետ, ոսկերիչ, Հայաստան,

Ռալֆ Յիրիկյան, ՎիվաՍելլ-ՄՏՍ, Հայաստան,

Արամ MP3, երգիչ, Հայաստան,

Արմեն Օրուջյան, FAST, ԱՄՆ,

Շուշանիկ Արևշատյան, ռադիո «Վան», Հայաստան,

Ժիրայր Ավանյան, «Դոլմամա» ռեստորան, Հայաստան,

 Արիաննե Կաոիլի, Arkon Consulting, Ավստրալիա,

 Հովիկ Մուսայելյան, «Սինոփսիս», Հայաստան,

 Ռուբեն Հարությունյան, «Հենդերսոն», Ռուսաստան,

 Ալեն Քլեյնհանս, միջազգային խոսնակ, Անգլիա,

 Դավիթ Փախչանյան, ՀՀ ՊՆ փոխնախարար, Հայաստան,

 Ռուբեն Վարդանյան, IDeA, Ռուսաստան,

 Հայկ Եսայան, UCOM, Հայաստան,

 Փատրիկ Դերհամ, Վեստմինստերյան դպրոց, Անգլիա,

 Նարինե Աբգարյան, գրող, Ռուսաստան,

 Գոռ Նահապետյան,  «Ընկերներ» («Друзья») հիմնադրամ, Ռուսաստան,

 Գայանե Բրեիովա, At Gayane’s ռեստորան, Ռուսաստան,

 Նաիրա Հովակիմյան, գիտնական, ԱՄՆ,

 Իգոր Խալաթյան, Oracle, ԱՄՆ,

 Շուլի Հակոբյան, պատերազմի հերոս, Հայաստան,

 Վիկտորիա Ասլանյան, ArmAs Wines ընկերություն, Հայաստան,

 Աննա Մազմանյան, Yerevan Food Fest-ի ղեկավար, Ռուսաստան,

 Մարիամ Մերաբովա, ջազային երգչուհի,

 Նարեկ Մարգարյան, ArmComedy-ի համահիմնադիր, սցենարիստ, երգիծաբան,

 Էդուարդ Թոփչյան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր,

Տիգրան Չիբուխչյան, Yell Extreme Park-ի համահիմնադիր,

 Ռոլանդ Գասպարյան, «Ռեինկարնացիա» փանկ ռոք խմբի հիմնադիր և երաժիշտ,

 Արսեն Ջուլֆալակյան, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ԱԺ պատգամավոր,

 Գոռ Սուջյան, «Դորիանս» ռոք խմբի համահիմնադիր և մենակատար,

Ավետիք Չալաբյան, «Արար» և Repat Armenia հիմնադրամների համահիմնադիր, McKinsey & Company խորհրդատվական ընկերության Մոսկվայի գրասենյակի ավագ տնօրեն, 

Արամ Փախչանյան, «Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ,

Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ,

Մխիթար Հայրապետյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, սփյուռքի նախկին նախարար,

Հրանտ Թոխատյան, դերասան, հաղորդավար, պրոդյուսեր և մշակութային գործիչ,

Դիանա Գասպարյան, Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին կին քաղաքապետ,

Արևիկ Համբարձումյան, սոցիալական ու հասարական մի շարք նախաձեռնությունների հեղինակ ու մասնակից, «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն,

Սերգեյ Սարգսյան,  ArmComedy-ի համահիմնադիր և հաղորդավար,

Վահագն Հայրապետյան, հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կատուներ» ավանգարդ ջազ-ռոքային խմբի ղեկավար, «Armenian Navy Band» խմբի մասնակից,

Իվետա Մուկուչյան, գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի,

Վազգեն Յակուբյան,  ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, Կենտրոնական խորհրդի անդամ,

Արման Մարգարյան, դերասան ու հաղորդավար,

Վահան Վարդանյան, «Spacepass.global» ընկերության հիմնադիր, «Flashpoint Ventures» հիմնադրամի գործընկեր:

 

Նախաձեռնության պաշտոնական ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղեկություններ են տրվում նախագծի զարգացման, հավաքված նվիրատվությունների, աջակից ռեստորանների, հյուրերի ու մասնակիցների մասին։