Առարկայական խորացված դասընթացներ - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Առարկայական խորացված դասընթացներ
  • Առարկայական խորացված դասընթացներ
  • Առարկայական խորացված դասընթացներ
  • Առարկայական խորացված դասընթացներ
  • Առարկայական խորացված դասընթացներ
  • Առարկայական խորացված դասընթացներ
  • Առարկայական խորացված դասընթացներ

Առարկայական խորացված դասընթացներ

Սա «Այբ» կրթական հիմնադրամի առաջին ծրագրերից էր, որն «Այբ»-ն իրականացրել է 2006-2008 թվականներին բարձր դասարանցիների համար: Մասնակցությունը «Այբ»-ի կազմակերպած առարկայական խորացված դասընթացներին մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և անգլերեն լեզու առարկաներից երկու տասնյակ շնորհաշատ դպրոցականների հնարավորություն տվեց անվճար աջակցություն ստանալու գիտելիքների զարգացման և հետագա մասնագիտության ընտրության հարցում: Ծրագրի շրջանավարտներից շատերը, ովքեր այսօր սովորում են աշխարհի լավագույն բուհերում կամ արդեն ավարտել և աշխատում են իրենց երազած մասնագիտություններով ու վայրերում, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ են, աշխատում ու ծրագրեր են իրականացնում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում՝ ի նպաստ հայրենիքի զարգացման:

 

Այսօր ծրագրի շրջանավարտները օրինակ են ծառայում իրենց քույր-եղբայրների, տարեկիցների համար և արդեն իրենք են իրենց գիտելիքներով, փորձով, կապերով աջակցում իրենց հետևորդներին՝ հարթելու ուղին դեպի կրթական բարձունքներ: Եվ այսօր արդեն ունենք առաջին քաղցր բերքը կրթության ոլորտում բարերարության սերմանումից։ Մեր դասընթացների շրջանավարտներից մեկը՝ Արսեն Մամիկոնյանը, ժամանակին ստանալով անհրաժեշտ աջակցություն գիտելիքների զարգացման համար, տեսնելով «Այբ» համայնքի անդամների ու մասնագետների ջերմությունն ու նվիրվածությունը, բուհն ավարտելուց հետո որոշում կայացրեց միանալ «Այբ»-ին՝ դառնալով «Այբ» ակումբի անդամ՝ իր ժամանակային ու նյութական ռեսուրսների գիտակցված ներդրմամբ օգնելով Հայաստանի կրթական ոլորտի զարգացմանը:

 

Հենց այս ծրագրի շրջանակներում է, որ ծնունդ է առել և փորձարկվել «Այբ» հիմնադրամի կողմից 2014 թվականին գործարկված Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) իրականացման գլխավոր գործիքը՝ «Արարատյան բակալավրիատ» դպրոցական կրթական ծրագիրը:


Արարատյան բակալավրիատը համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է՝ նախատեսված 21-րդ դարի պետական և մասնավոր կրթական հաստատությունների համար: 2015 թ. դեկտեմբերին Արարատյան բակալավրիատը պաշտոնապես ճանաչվել է Հայաստանում՝ որպես այլընտրանքային կրթական ծրագիր, իսկ 2016 թվականի օգոստոսին այս հայալեզու ծրագիրն ստացել է նաև միջազգային ճանաչում՝ որպես աշխարհի առաջադեմ կրթական երկու հարթակներին՝ անգլիական Ա մակարդակին (A Levels) և ամերիկյան Advanced Placement-ին համազոր:

 

 

Ավելին

Ծրագրի 20 շրջանավարտից

12-ը ընդունվել է աշխարհի լավագույն բուհեր՝

Քեմբրիջի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Ստենֆորդի համալսարան, Տորոնտոյի, Քորնելի, Իլինոյսի համալսարաններ, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ և այլն

  • Առարկայական խորացված դասընթացներ
  • Առարկայական խորացված դասընթացներ
  • Առարկայական խորացված դասընթացներ
  • Առարկայական խորացված դասընթացներ
  • Առարկայական խորացված դասընթացներ
  • Առարկայական խորացված դասընթացներ
  • Առարկայական խորացված դասընթացներ

3 տեղական և 11 արտասահմանյան բուհ

ընդունվել են ծրագրի բոլոր 20 շրջանավարտները

Ծրագրին մասնակցությունը աշակերտներին տվեց`

1

հիմնավոր գիտելիքներ

մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և անգլերեն լեզու առարկաներից.

 

2

գրավոր խոսքի կատարելագործում

և գրավոր խոսքի հմտությունների զարգացում.

3

ուսուցում լավագույն մասնագետների մոտ

փորձված մեթոդաբանությամբ.

 

4

ուսուցում «ԱյբԼաբ»-երում

«Այբ»-ի ստեղծած ժամանակակից ուսումնական լաբորատորիաներում.

5

«Այբ»-ի կրթական ռեսուրսների հասանելիություն

հնարավորություն օգտվելու «Այբ»-ի ունեցած բոլոր կրթական ռեսուրսներից.

6

տեղեկություն և աջակցություն համալսարաններ դիմելու համար

դիմելու կարգ, մասնագիտական պրոֆիլի մշակում և այլն.

7

նախապատրաստում միջազգային թեստերի

իրենց ընտրած բուհեր դիմելու համար.

 

8

մենտորական աջակցություն

ինչպես հետագա կրթության, այնպես էլ կարիերայի խթանման հարցում: