«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող, աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է ավելի քան 80 երկրում շուրջ 7 մլն երեխայի մասնակցությամբ: Հայաստանում և Արցախում, «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով, «Կենգուրուի» շարքերը տարեցտարի համալրում են նոր հայ դպրոցականներ, ովքեր մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ իրենց ուժերը փորձում են մրցույթում:
«Կենգուրու» մրցույթով «Այբ»-ը Հայաստանում նոր չափանիշներ սահմանեց զանգվածային մրցույթների անցկացման և թեստերի ստուգման գործում: «Կենգուրուն» մեծ ոգևորություն առաջացրեց ու շատ արագ վերածվեց ոչ միայն ամենասիրված մրցույթի, այլև իսկական մանկական մաթեմատիկական շարժման:
«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող մրցույթ է: Մասնակցության որևէ նախապայման չկա, և մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներին շնորհվում են պատվոգրեր ու մրցանակներ, իսկ հաղթողները ստանում են նաև գլխավոր մրցանակ` արժեքավոր նվեր կամ ամենամյա միջազգային ամառային ճամբարի ուղեգիր: «Այբ» հիմնադրամը, ցանկանալով խրախուսել ավելի մեծ թվով երեխաների մասնակցությունը, իր կողմից սահմանում է լրացուցիչ խրախուսական մրցանակներ, որպեսզի որևէ դպրոց առանց մրցանակակրի չմնա:
Կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներն արգելք չեղան, որ «Այբ» կրթական հիմնադրամը շարունակի կրթական տոն պարգևել հազարավոր երեխաների և հանդես գա նոր, ժամանակին համահունչ լուծումներով և նորարար գաղափարներով։ «Այբ»-ի զանգվածային դպրոցական մրցույթներն անցնում են առցանց հարթակ՝ հնարավորություն ընձեռելով հազարավոր երեխաների՝ նոր տեխնոլոգիական լուծումներով ստուգելու իրենց գիտելիքներն ու տրամաբանությունը և մասնակցելու ամենամեծ կրթական շարժմանը Հայաստանում։
Մենք լիահույս ենք, որ մրցույթի նոր ձևաչափով անցկացումը նոր խթան կծառայի մեր կրթության ոլորտում նորարարությունների և 21-րդ դարին համահունչ ծրագրերի ներդրմանը։
Դիտե՛ք «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հայաստանյան պատմության մասին պատմող մեր տեսաֆիլմը:
Հաջողություն ենք մաղթում «Կենգուրուի» բոլոր սիրահարներին։
Համագործակից կառույցներ
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.
«Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ամեն տարի մասնակցում է «Կենգուրուին»
մասնակցել է «Կենգուրու 2019»-ին
«Կենգուրու 2019»-ում
Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում
բոլոր ցանկացողները կարող են գրանցվել իրենց դպրոցում ու մասնակցել մրցույթին:
ամեն տարի կազմակերպիչ երկրների ներկայացուցիչները հավաքվում ու կազմում են հաջորդ տարվա խնդիրները, որոնք նույնն են բոլոր երկրներում:
մրցույթում կարող է հաջողություն գրանցել ցանկացած առաջադիմությամբ աշակերտ:
մրցութային առաջադրանքներն ու խնդիրները կախված չեն ուսումնական ծրագրերից:
մրցույթը ողջ աշխարհում անցկացվում է մեկ փուլով և միևնույն օրը՝ առանց ընտրական փուլերի:
դա մրցույթի նպատակների մեջ չի մտնում. ամեն աշակերտ մրցում է միայն ինքն իր հետ՝ փորձելով ուժերը մաթեմատիկայում:
դա սկզբունք է բոլոր երկրներում, երբ աշակերտները մրցույթի օրը ստանում են փոքրիկ հուշանվերներ, իսկ մասնակից բոլոր դպրոցներն ու աշակերտները՝ մասնակցության հավաստագրեր: