«Քան» ակադեմիան հավատում է, որ կրթությունը մարդկային ներուժի բանալին է և ունի մի պարզ առաքելություն` համաշխարհային մակարդակի որակյալ կրթությունն անվճար հասանելի դարձնել բոլորին և ամենուրեք:
«Քան» ակադեմիան առաջարկում է վարժություններ, ուսուցողական տեսանյութեր և անհատական ուսուցողական հարթակ, որտեղ սովորողն ինքն է պլանավորում իր ուսումը։
Մենք ուսումնասիրում ենք մաթեմատիկա, գիտություն, համակարգչային ծրագրավորում, պատմություն, արվեստի պատմություն, տնտեսագիտություն և ավելին, օգտագործում արդի տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կարողանում ենք գտնել սովորողի ուժեղ և թույլ կողմերը։ «Քան»-ը համագործակցում է այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսին են ՆԱՍԱ-ն, Ժամանակակից արվեստների թանգարանը, Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։
Արդեն երկու տարի է՝ Հայաստանը միացել է ծրագրին՝ հասանելի դարձնելով հարթակը հայ սովորողների համար. «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2017 թվականից տեղայնացվում են «Քան» ակադեմիայի նյութերը։
Ինչ է «Քան»-ը
«Քան» ակադեմիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին և առաջնորդվում է «Ապահովել անվճար, համաշխարհային մակարդակի անվճար կրթություն բոլորի համար և ամենուրեք» կարգախոսով։ «Քան» ակադեմիայի առցանց հարթակը հասանելի է բոլորին՝ անկախ սոցիալական, հասարակական հնարավորություններից և վայրից։ «Քան» ակադեմիան տեսանյութերի ﬕջոցով կազմակերպում է առցանց կրթություն, ուսուﬓական նյութերի և վարժությունների ﬕջոցով հնարավորություն է տալիս սովորելու, պարապելու և ամրապնդելու գիտելիքները տարբեր առարկաներից։ Հարթակի խաղային տարրերն էլ աջակցում են ուսուﬓական գործընթացն ավելի հետաքրքրաշարժ դարձնելուն:
Այսօր «Քան» ակադեմիայի մշակած կրթական նյութերից օգտվում են լավագույն համալսարանների և դպրոցների աշակերտներն ու ուսանողները, հարթակից օգտվում է ավելի քան 60 մլն մարդ աշխարհի 190 երկրից։ Այն տեղայնացնում է 30-ից ավելի երկրի կողմից, այդ թվում՝ Հայաստանի:
Ինչ հնարավորություններ է ընձեռում «Քան» ակադեմիան
Անհատականացված ուսում ու ինքնակրթություն։ «Քան» ակադեﬕան առաջարկում է ուսուցողական նյութեր, որոնք ցանկացած տարիքի սովորողներին տալիս են ինքնակրթվելու և հաջողության հասնելու հնարավորություն։ Հարթակում սովորողն ունի ոչ ﬕայն օգտվելու, այլ նաև իր ուսումը կազմակերպելու և նոր նյութերին անընդհատ տեղեկացված լինելու հնարավորություն:
Դասարանային ուսուﬓառություն։ «Քան» ակադեﬕան դասարան բերելով՝ ուսուցիչները զգալիորեն բարելավում են իրենց սաների ուսուﬓառության արդյունքները։ Սա հնարավորություն է տալիս ուսուցիչներին, որ գտնեն ուսուցման լավագույն մոդելը և կարողանան ժամանակ տրամադրել սովորողներին աջակցելուն և ոգևորելուն:
Ազդեցություն
«Քան»-ի հետ մաթեմատիկա դասընթացն անցածների 60%-ը կրկնապատկել է իր ուսումնառության վերջնարդյունքները։
Ըստ ԱՄՆ-ի ավագ դպրոցների աշակերտների 79%-ի՝ առցանց ուսումնական հարթակների մեջ «Քան» ակադեմիան ամենաշատն է օգնում պատրաստվելու հետագա ուսումնառությանը։
«Քան» ակադեմիայում շաբաթական մեկ օր մաթեմատիկայի 30 րոպեանոց դաս սովորելու արդյունքում 10%-ով բարելավվում է սովորողների առաջադիմությունը։
«Քան» ակադեմիան նվազեցնում է սովորողների կրկնուսուցման անհրաժեշտությունը։
«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ
«Քան» ակադեմիայի օգնությամբ հայալեզու սովորողները, ծնողներն ու ուսուցիչները և, ընդհանրապես, ինքնակրթությամբ զբաղվողները կարողանում են անվճար օգտվել աշխարհի առաջատար կրթական ռեսուրսներից մեկից և ստանալ 21-րդ դարին համահունչ հայալեզու կրթություն։ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը հավատում է, որ առցանց կրթության հնարավորությունները հնարավորություն կտան հայ սովորողներին ծանոթանալու միջազգային լավագույն կրթական փորձին և դառնալու համաշխարհային կրթական շարժման մի մասնիկը։
Ավելի քան 2800 հայերեն տեսանյութ youtube-ում
Ավելի քան 1200 հայերեն վարժություն ու հոդված
«Քան» ակադեմիայում հայերենով հասանելի են հետևյալ բաժինները.
Տարրականից մինչև բարձրագույն մաթեմատիկա
Համակարգչային գիտություն և ծրագրավորում
Համակարգչային հմտություններ, համացանց, ծրագրավորման լեզուներ
Արվեստների, մասնավորապես երաժշտության պատմություն
Ծանոթություն դասական երաժշտությանը, գործիքներին, քանդակագործությանը, լուսանկարչությանն ու ճարտարապետությանը
Տեսանյութեր ֆինանսների և կապիտալի շուկայի վերաբերյալ
Աշխարհի հաջողակ ձեռնարկատերերի հետ հարցազրույցներ և նրանց փորձի ներկայացում
Ծանոթություն համակցված կրթությանը և դրա տարբեր մոդելներին
Քիմիայի հիմունքներ
որոնք օգտագործվում են 40 միլիոն աշակերտների ու 2 միլիոն ուսուցիչների կողմից
դիտում ամբողջ աշխարհում
հասանելի հայերեն