«Այբ» կրթական հիմնադրամը «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհային աջակցությամբ իրականացրեց «Ամառային մեդիադպրոց» ծրագիրը, որի նպատակն էր ավագ դպրոցի աշակերտներին փոխանցել գիտելիքներ և հմտություններ՝ լրատվական միջոցներում տարբեր ժանրերի և ձևաչափերի հրապարակումներով հանդես գալու համար: Դասընթացները և՛ տեսական էին, և՛ գործնական: «Ամառային մեդիադպրոց» ծրագրի շնորհիվ երիտասարդները դարձան մեդիաարտադրանքի փորձառու ստեղծողներ, հասկացան յուրաքանչյուր մեդիատեսակի առավելություններն ու թերությունները և ստեղծեցին անկախ լրատվամիջոցներ։
Ծրագրի արդյունքում աշակերտները սովորեցին քննադատորեն մոտենալ ԶԼՄ-ների մատուցած նյութերին, տարբերել ցածրակարգ ու բարձրակարգ լրատվամիջոցներն ու հաղորդումները, «դավեր» փնտրել յուրաքանչյուր հրատարակության մեջ, վերլուծել նյութը տվյալ ԶԼՄ-ի մյուս թողարկումների համատեքստում, փնտրել թեմայի շուրջ այլ նյութեր և համեմատության արդյունքում օբյեկտիվ պատկեր ստանալ:
Համագործակից կառույցներ
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.
«Եվրասիա Համագործակցություն» հիմնադրամ
նկարահանվեց և մոնտաժվեց ծրագրի շրջանակում
նկարահանվեց Հայաստանի տարբեր դպրոցներում
որոշեց դառնալ ռեժիսոր