«Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթ - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթ

«Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթ

«Ռուսական արջուկ» մրցույթը համարվում է «Կենգուրու» միջազգային հանրաճանաչ մրցույթի «կրտսեր եղբայրը»: «Այբ» կրթական հիմնադրամը «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» ռուսաց լեզվի միջազգային մրցույթի բացառիկ կազմակերպիչն է Հայաստանում (2010 թվականից) և Արցախում (2011 թվականից): Մրցույթի գլխավոր նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցույց տալով ռուսաց լեզվի ողջ հմայքն ու հարստությունը:

 

«Ռուսական արջուկն» օգնում է ռուսաց լեզվի տարածմանը Հայաստանում և նպաստում երեխաների լեզվամտածողության զարգացմանն ու հղկմանը և աշակերտների շրջանում առաջացնում ցանկություն՝ ուսումնասիրելու նոր օտար լեզուներ:

 

Կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներն արգելք չեղան, որ «Այբ» կրթական հիմնադրամը շարունակի կրթական տոն պարգևել հազարավոր երեխաների և հանդես գա նոր, ժամանակին համահունչ լուծումներով և նորարար գաղափարներով։ «Այբ»-ի զանգվածային դպրոցական մրցույթներն անցնում են առցանց հարթակ՝ հնարավորություն ընձեռելով հազարավոր երեխաների՝ նոր տեխնոլոգիական լուծումներով ստուգելու իրենց գիտելիքներն ու տրամաբանությունը և մասնակցելու ամենամեծ կրթական շարժմանը Հայաստանում։

 

Մենք լիահույս ենք, որ մրցույթի նոր ձևաչափով անցկացումը նոր խթան կծառայի մեր կրթության ոլորտում նորարարությունների և 21-րդ դարին համահունչ ծրագրերի ներդրմանը։

 

 

«Ռուսական արջուկ» մրցույթի 2014-2018 թթ. առաջադրանքները և դրանց պատասխանները կարող եք ներբեռնել ներքոբերյալ հղումներով: 

 

2014 թ.  առաջադրանքները և պատասխանները

2015 թ.  առաջադրանքները և պատասխանները

2016 թ.  առաջադրանքները և պատասխանները

2017 թ.  առաջադրանքները և պատասխանները

2018 թ.  առաջադրանքները և պատասխանները

 

 

Համագործակից կառույցներ

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանն աջակցելու համար.

 

«Սլովո» ՍՊԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարություն

Uteach

Telcell

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ

ավելի քան 8.000

աշակերտ Հայաստանի և Արցախի 320 դպրոցից

մասնակցել է «Ռուսական արջուկ 2019»-ին

  • «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթ
  • «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթ
  • «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթ
  • «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթ

2 հաղթող և 378 մրցանակակիր

«Ռուսական արջուկ 2019»-ում

1

Մրցույթին մասնակցում են 2-12-րդ դասարանցիները.

բոլոր ցանկացողները կարող են գրանցվել իրենց դպրոցում ու մասնակցել մրցույթին:

2

Մրցույթի առաջադրանքները տրամաբանական են և հետաքրքրաշարժ.

ուղղված են լեզվամտածողական և լեզվագիտական ունակությունների զարգացմանը:

3

Հստակ կանոնների ու գիտելիքների իմացություն չի պահանջվում:

մրցութային առաջադրանքներն ու խնդիրները կախված չեն ուսումնական ծրագրերից:

4

Մասնակցության նախապայման չկա.

մրցույթն անցկացվում է մեկ փուլով և միևնույն օրը՝ առանց ընտրական փուլերի:

5

Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում.

դա մրցույթի նպատակների մեջ չի մտնում. ամեն աշակերտ մրցում է միայն ինքն իր հետ՝ փորձելով ուժերը ռուսաց լեզվում ու գրականությունում:

6

Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագիր ու հուշանվեր.

աշակերտները մրցույթի օրը ստանում են փոքրիկ հուշանվերներ, իսկ մասնակից բոլոր դպրոցներն ու աշակերտները՝ մասնակցության հավաստագրեր: