Կրթաթոշակներ լավագույն բուհերի ուսանողներին - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  •  Կրթաթոշակներ լավագույն բուհերի ուսանողներին
  •  Կրթաթոշակներ լավագույն բուհերի ուսանողներին
  •  Կրթաթոշակներ լավագույն բուհերի ուսանողներին

Կրթաթոշակներ լավագույն բուհերի ուսանողներին

2008-2018 թվականներին «Այբ» կրթական հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրել Հայաստանից և սփյուռքից 42 ուսանողի՝ աշխարհի առաջատար բուհերում նրանց ուսումնառության և կրթության շարունակականությունն ապահովելու համար: Կրթաթոշակները հայթայթվել են «Այբ» հիմնադրամի ջանքերով, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նպատակային նվիրատվությունների հաշվին: Հետագայում «Այբ»-ի կրթաթոշակների ծրագրին օգնելու եկավ «Լույս» հիմնադրամը, որի շնորհիվ աշխարհի լավագույն բուհեր ընդունված հայ երիտասարդներն ուսման ծախսերի հատուցում էին ստանում: 

 

Կրթաթոշակների տրամադրման այս ծրագրով «Այբ» հիմնադրամը ներդրեց և փորձարկեց կրթության մեկենասության ինստիտուտ, որի տեխնոլոգիաները հետագայում կիրառվեցին «Այբ» ավագ դպրոցի սաների համար կրթաթոշակային ֆոնդի հայթայթման գործում:

 

$1,113,564

«Այբ» հիմնադրամը տրամադրել է 42 հայ ուսանողի

աշխարհի լավագույն բուհերում ուսման ծախսերը հատուցելու նպատակով (2008-2018 թվականների ընթացքում)

  •  Կրթաթոշակներ լավագույն բուհերի ուսանողներին
  •  Կրթաթոշակներ լավագույն բուհերի ուսանողներին
  •  Կրթաթոշակներ լավագույն բուհերի ուսանողներին

42 ուսանող 18 համալսարանում

ստացել է սովորելու հնարավորություն՝ շնորհիվ «Այբ»-ի կրթաթոշակային ծրագրի

Ահա՛ մի քանիսը այն համալսարաններից, որտեղ ուսանել կամ ուսանում են «Այբ»-ի կրթաթոշակառուները.

1

Ստենֆորդի համալսարան

ԱՄՆ

2

Կալիֆոռնիայի համալսարան

ԱՄՆ

3

Չիկագոյի համալսարան

ԱՄՆ

4

Իլինոյսի համալսարան

ԱՄՆ

5

Կոլումբիայի համալսարան

ԱՄՆ

6

Քեմբրիջի համալսարան

Անգլիա

7

Լոնդոնի համալսարանական քոլեջ

Անգլիա

8

Յակոբսի համալսարան

Գերմանիա

9

Աախենի Ռայն-Վեստֆալյան տեխնոլոգիական ինստիտուտ (RWTH)

Գերմանիա

10

Սիդնեյի համալսարան

Ավստրալիա

11

Տորոնտոյի համալսարան

Կանադա

12

Չիկագոյի համալսարան

Սինգապուր

13

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետ. Համալսարան

Ռուսաստան

14

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ

Ռուսաստան