Մաթեմատիկայի ամառային ճամբար - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Մաթեմատիկայի ամառային ճամբար
  • Մաթեմատիկայի ամառային ճամբար
  • Մաթեմատիկայի ամառային ճամբար
  • Մաթեմատիկայի ամառային ճամբար

Մաթեմատիկայի ամառային ճամբար

«Այբ» կրթական հիմնադրամը «Վոլֆրամ Ռիսըրչ» (Wolfram Research) ընկերության հետ համագործակցությամբ հնարավորություն է ընձեռում հայ աշակերտներին մասնակցելու «Մաթեմատիկա» ամառային ճամբարի ծրագրին (Mathematica Summer Camp): «Մաթեմատիկա» ամառային ճամբարն ինտենսիվ 12-օրյա ծրագիր է ավագ դպրոցի աշակերտների համար, ովքեր պատրաստվում են ուսումը շարունակել 11-րդ և 12-րդ դասարաններում: Ճամբարում աշակերտները դասախոսություններին մասնակցելու և ծրագրեր ստեղծելու միջոցով սովորում են ժամանակակից ծրագրավորման և մաթեմատիկական հաշվարկներ կատարելու մեթոդներ: Ճամբարը հնարավորություն է ընձեռում գործնականում աշխատել «Վոլֆրամ Ռիսըրչ» ընկերության թիմի և ուսուցիչների հետ, համագործակցել տարեկիցների հետ, ստանալ փորձագիտական կարծիքներ և սովորել աշխատել անհատապես: Հիմնվելով աշակերտների՝ ծրագրավորման հմտությունների և նախընտրած առարկաների վրա, հանձնարարվում են տնային աշխատանքներ և անհատական նախագծեր:

 

2014 թ. հուլիսին «Այբ» հիմնադրամի և «Վոլֆրամ Ռիսըրչ» ընկերության հովանավորությամբ առաջին անգամ Հայաստանից «Մաթեմատիկա» ամառային ճամբար մեկնեցին երկու, 2015 թ. հուլիսին՝ չորս աշակերտ, որոնցից երկուսի հովանավորել է «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամը: Ճամբարները երկու տարին էլ անցկացվել են ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի մոտ գտնվող Բենթլի համալսարանում:

 

Ճամբարներում ընդգրկվելու և մանրամասների համար կարող եք այցելել ճամբարի կայք:

 

Ավելին

30+

աշակերտ աշխարհի տարբեր ծայրերից

ամեն տարի մասնակցում է «Մաթեմատիկա» ճամբարին

  • Մաթեմատիկայի ամառային ճամբար
  • Մաթեմատիկայի ամառային ճամբար
  • Մաթեմատիկայի ամառային ճամբար

6 աշակերտ Երևանից, Դիլիջանից և Վանաձորից

մասնակցել է 2014 և 2015 թթ. ճամբարներին

$12.500 կրթաթոշակ

հովանավորների աջակցությամբ՝ «Այբ»-ը տրամադրել է ճամբար մեկնող աշակերտներին՝ որպես ծախսերի փոխհատուցում

Ճամբարներում ընդգրկվելու համար պետք է.

1

լինել աշակերտ

կարող են դիմել ավագ դպրոցների աշակերտները,

2

‹18 տարեկան

ճամբար մեկնելու պահին 18 տարեկանը չպետք է լրացած լինի,

3

լինել մաթեմատիկայի գիտակ

պետք է ունենալ խորացված գիտելիքներ մաթեմատիկայից,

4

իմանալ անգլերեն

անհրաժեշտ է լավ տիրապետել բանավոր և գրավոր անգլերենի: