2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացնում է ևս մեկ աշխարհահռչակ մրցույթ՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO)՝ լինելով դրա հայաստանյան ներկայացուցիչը և ազգային փուլի միակ և պաշտոնական կազմակերպիչը: «Այբ»-ն այս օլիմպիադայով ձգտում է խթանել մեր դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը և միջազգային հայտնի ու սիրված մրցույթներին ու օլիմպիադաներին հայ աշակերտների մասնակցությունը:
Մրցույթին կարող են մասնակցել 10-19 տարեկան աշակերտները թիմերով: ՌՀՕ-ի ազգային փուլի առաջադրանքները նույնն են, ինչ միջազգային փուլինը:
Մեկնարկել է ՌՀՕ-ի ազգային փուլի գրանցումը, որը կտևի մինչև 2021 թ. մայիսի 15-ը ներառյալ:
Եթե ունեք ռոբոտաշինության խմբակ, մարզիչ կամ խմբավար, որն օգնում է իր 10-19 տարեկան սաներին Lego Mindstorms EV3/NXT կրթական հավաքածուներով աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, ապա բաց մի՛ թողեք այս հետաքրքիր և փոխգործուն մրցույթին մասնակցելու հնարավորությունը: Մրցույթի ազգային փուլը տեղի է ունենալու 2021 թ. հունիսի 27-ին։
ՌՀՕ-ի ազգային փուլին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ:
Ազգային մրցաշարի հաղթող թիմերին սպասում են անակնկալ մրցանակներ:
Անցեք ստորև բերված հղումներով, ծանոթացեք մրցույթի կանոններին և ներբեռնեք անհրաժեշտ նյութերը՝
ՌՀՕ և Լեգոստարտ 2021 Ընդհանուր կանոններ
Սովորական մրցույթի անցկացման կարգ
Սովորական մրցույթ_տարրական - Խաղագորգ, առաջադրանք
Սովորական մրցույթ _կրտսեր - Խաղագորգ, առաջադրանք
Սովորական մրցույթ _ավագ - Խաղագորգ, առաջադրանք
Սովորական մրցույթ _WeDo - Խաղագորգ, առաջադրանք
«Այբ» կրթական հիմնադրամը Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային զուգահեռ իրականացնում է ևս մեկ համահայկական մրցույթ՝ «Լեգոստարտը», որի նպատակն է ՌՀՕ-ն հասանելի դարձնել ավելի մեծ թվով երեխաների համար, հնարավորություն տալ սկսնակ թիմերին փորձ ձեռք բերելու և հետագայում մասնակցելու նաև ՌՀՕ-ին։
«Լեգոստարտի» մասնակիցները կարող են դիմել նաև Lego Mindstorms EV3 հավաքածուներ անվճար ստանալու ծրագրին հետևյալ հղումով:
«Լեգոստարտին» մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ:
Անցեք ստորև բերված հղումներով և ծանոթացեք մրցույթի կանոններին։
«Լեգոստարտ» մրցույթի անցկացման կարգ
Համագործակից կառույցներ
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը երբևէ աջակցելու համար։
մասնակցում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլերին
ամեն տարի մասնակցում է օլիմպիադայի միջազգային փուլին
աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ:
հատկապես մաթեմատիկայի, ծրագրավորման, ֆիզիկայի նկատմամբ՝ նպաստելով միջառարկայական կապերի ընդլայնմանը:
աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները:
թիմային աշխատանքի հմտությունները:
տեսական գիտելիքների գործնական կիրառմանը:
աշակերտների ստեղծագործ միտքն ու ստեղծագործական կարողությունները